Նորություններ

ԱԺ նախագահը խնդրում է ներում շնորհել Սասուն Միքայելյանին

29.04.2011

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Սասուն Միքայելյանին ներում շնորհելու խնդրանքով դիմել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին.

«Մեծարգո  պարոն Նախագահ, միանալով խորհրդարանական կոալիցիոն քաղաքական ուժերի առաջարկին եւ մտահոգ լինելով մեր նախկին գործընկեր Սասուն Միքայելյանի առողջական վիճակով, խնդրում եմ Ձեզ քննարկելու նրան ներում շնորհելու հնարավորությունը»:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը ձերբակալվել է 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած մարտյան դեպքերից հետո։ Ավելի ուշ նրան զրկել էին պատգամավորական անձեռնմխելիությունից և դատապարտել ազատազրկման։ Սասուն Միքայելյանը առողջական խնդիրներ ունի։