Նորություններ

Եվրոպական դատարանը ստացել է վերջնական գանգատը

18.05.2011

2008թ. մարտյան 10 զոհերից 9-ի գործով նախնական նամակները Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ներկայացնելուց հետո իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և փաստաբան Վահե Գրիգորյանը վերջնական գանգատ են ներկայացրել և արդեն ստացել են ծանուցում գանգատները քարտուղարություն մուտքագրվելու վերաբերյալ:

«Ակնկալում ենք, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս արագ կծանուցվի։ Միջնորդություն է ներկայացվել առաջնայնություն տալու վերաբերյալ, կծանուցվի ՀՀ կառավարությանը և կսկսի վարույթը»,- www.hra.am - ին ասաց  Զեյնալյանը:

Նշենք, որ վերջին շրջանում` 3 տարի անց, նորից ակտիվացել են խոսակցությունները 2008թ.-ի նախագահական ընտրություններից հետո մարտի 1-ի արյունալի դեպքերի շուրջ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ հրավիրած խորհրդակցության ժամանակ հանձնարարական տվեց ավելի մանրակրկիտ և հանգամանորեն անդրադառնալ մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը։

Աղբյուրը` www.hra.am