Նորություններ

Թամամյանը կալանքի տակ կլինի առնվազն ևս երկու ամիս

18.05.2011

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում, քննելով Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարեցրեց:

Հիշեցնենք, որ մարտի 24–ից Հովհաննես Թամամյանը կալանքի տակ է գտնվում։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):