Նորություններ

Համաներման առաջարկ

20.05.2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ:

Նախագահի առաջարկի համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը։

Հիշեցնենք, որ  քսան օր առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ազատամարտիկ, ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանին ներում շնորհելու խնդրանքով դիմել էր ՀՀ նախագահին:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն արդեն դրական եզրակացություն է տվել Սերժ Սարգսյանի՝ ԱԺ ներկայացրած համաներման առաջարկին:

Երկուշաբթի մեկնարկող ԱԺ քառօրյայում համաներման առաջարկը կներկայացվի պատգամավորներին: Իսկ մինչ այդ համաներման առաջարկի տեքստը գաղտնի է պահվում: