Նորություններ

Սասուն Միքայելյանն ազատ արձակվեց

27.05.2011

Մայիսի 27–ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմարկից ազատ արձակվեց  Սասուն Միքայելյանը:

Նա ազատ արձակվեց համաներման մասին Ազգային ժողովի որոշմամբ:

Սասուն Միքայելյանը ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 4-ին, նա մեղադրվում էր զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու ու կրելու մեջ եւ դատապարտվել էր 8 տարի ազատազրկման։