Նորություններ

Ստեփան Հովակիմյանը պնդեց՝ ինքնախոստովանական ցուցմունքը կորզվել է խոշտանգման արդյունքում

20.06.2011

Հունիսի 17-ին Ստեփան Հովակիմյանը դատարանում չի փոխել իր ցուցմունքը, այլ կրկնել է, որ ինքն անմեղ է ու ինքնախոստովանական ցուցմունքը կորզել են իրեն խոշտանգելու արդյունքում։

Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80000 դրամ և 10000 ռուսական ռուբլի գողանալու մեջ 2010թ. հունվարի 10-ին։ Նրանք կալանավորված են արդեն մեկ տարուց ավելի: Քրեական գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ: 

Դատախազ Սամվել Հարությունյանը դատական նիստի ժամանակ փորձել է որակում տալ Հովակիմյանի երկու ընկերների ցուցմունքներին՝ նշելով, թե նրանք մեղադրել են Հովակիմյանին գողության մեջ։ Հովակիմյանի փաստաբանն ու Հովակիմյանը խնդրել են դատախազին չտալ որակումներ, քանի որ դա արդեն դատավորի գործն է, ինչի հաջորդել է դատավոր Պապոյանի նկատողությունը դատախազին։  

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 6-ին՝ ժամը 12։00-ին։

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am