Նորություններ

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Գուլյանի գործով վճիռը

29.06.2011

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի վճիռը, որով բավարարվել էր Լևոն Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքը։

Մայիսի 25-ին Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանի դատավոր Խանդանյանը վճռեց բավարարել Լևոն Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքը և պարտավորեցրեց Հատուկ քննչական ծառայությանը վերսկսել գործի քննությունը:

Հիշեցնենք, որ Լևոն Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչները բողոքարկել էին Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչ Գաբրիել Պետրոսյանի որոշումը: Չնայած Վճռաբեկ դատարանի որոշմանը՝ «վերացնել քրեական գործի նախաքննության ընթացքում թույլ տրված անձի իրավունքների և ազատությունների խախտումները», Պետրոսյանը գործը կարճել էր հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Վերաքննիչ  քրեական դատարանում (դատավոր՝ Խաչատրյան) նշանակված հունիսի 23-ի դատական նիստը հետաձգվել էր։ Հաջորդ նիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 30-ին։

Աղբյուրը՝ www.hra.am