Նորություններ

Նստացույցի մասնակիցներն ակնկալում են նաև ՄԻՊ–ի աջակցությունը

16.02.2012

Մաշտոցի պողոտայի այգում իրականացվող շինարարության դեմ բողոքող «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական խմբի անդամները ահազանգում են, որ այգում նստացույցի անդամները փորձել են ցելոֆանե ծածկ ամրացնել կրպակի երկաթե կարկասի վերևում' ձնից պատսպարվելու համար, իրենց են մոտեցել 3 հոգի և սպառնալիքով կարգադրել հանել ծածկոցը:

Ակտիվիստների կարծիքով դրանք հավանաբար հարակից ռեստորանի աշխատակիցներն են եղել: Վերջիններս ոստիկանություն են կանչել և ոստիկանները երիտասարդներին ասել են, թե վերևներից հրաման կա, որպեսզի թույլ չտան այդտեղ տոպրակներ կապել և կես ժամ ժամանակ են տվել երիտասարդներին տոպրակը հանելու համար:

Երիտասադներն ակնկալում են Երևանի  քաղաքացիների, ԱԺ պատգամավորների և մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:

Աղբյուրը՝ www.hra.am