Նորություններ

Ոստիկանությունը Մաշտոցի պուրակում է

17.02.2012

Արդեն 7 օր է «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» խմբի անդամներն իրենց խոսքերով՝ հսկում են Մաշտոցի պուրակը, որպեսզի այնտեղ ապօրինաբար չտեղադրվեն տաղավարներ։

Այսօր առավոտյան ոստիկանները եկել և բնապահպան ակտիվիստներին հրելով հանել շինարարության տարածքից։ Ակտիվիստները չեն թողնում շինարարությանը մոտենա ցեմենտի մեքենան։ Այս պահին Մաշտոցի պողոտայում է գտնվում առնվազն 60 ոստիկան, այդ թվում նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը: Ն.Նազարյանը և քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը զրուցեցին ակտիվիստենրի հետ, որոնք կողքինեն կանգնած Աժ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Ստեփան Սաֆարյանը։

Ակտիվիստներն ընդգծում են, որ շինարարությունն ապօրինի է և պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը կես ժամ խնդրեց, որպեսզի համապատասխան քննարկումներ ունենա, որից հետո կվերադառնա Մաշտոցի այգի։

Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը և քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը զրուցում են Աժ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը

Ատիվիստները փակել են ցեմենտի մեքենայի ճանապարհը


Մինչ ակտիվիստները քննարկում են շինությունների ապօրինությունը, բանվորները շարունակում են աշխատել


Ակտիվիստները հենց Մաշտոցի պուրակում ասուլիս հրավիրեցին՝ պահանջելով քաղաքապետի հրաժարականը 

Այս ամենից անտեղյակ այս երեխան անհոգ վայելում էր այգին

Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը՝ www.hra.am