Նորություններ

Մտահոգված են ԿԸՀ-ում լրագրողների հավատարմագրման կարգի որոշ դրույթներով

12.03.2012

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Հինգ հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով մտահոգություն են հայտնում ընտրությունների լուսաբանման համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) լրագրողների հավատարմագրման կարգի որոշ դրույթների առնչությամբ: Հայտարարությանն արձագանքել է նաև ԿԸՀ-ն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012թ. հունվարի 31-ին ընդունած կարգում նշվում է, որ ԿԸՀ-ն «բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ»: Միևնույն ժամանակ Կարգը սահմանում է նաև հավատարմագրման մերժման կամ դադարեցման հիմքերը:

Երևանիմամուլիակումբը, Խոսքիազատությանպաշտպանությանկոմիտեն, Մամուլիաջակցության«Ինտերնյուս»ՀԿ-ն, Բազմակողմանիտեղեկատվությանինստիտուտ-Հայաստանը և Ժուռնալիստների«Ասպարեզ»ակումբը մտահոգված են հավատարմագրման մերժման և դադարեցման հետևյալ երկու հիմքերով: Լրագրողի հավատարմագրումը մերժվում է կամ դադարեցվում է, եթե «նա տարածել է ընտրական հանձնաժողովների (պաշտոնատար անձանց) գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը» կամ «դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ»:

«Փաստորեն, ԿԸՀ-ն որոշել է խտրականություն դնել լրագրողների միջև: Տեսական ենթադրությունների հիման վրա իրենք հավատարմագրման կարգում սահամանափակումներ են մտցրել, որն ամենայն հավանականության չի գործի, որովհետև մինչ օրս ինձ հայտնի չէ մի լրագրող, ում վերաբերյալ դատարանի որոշում կլինի, որ նա ապատեղեկատվություն է տարածել ԿԸՀ գործունեության մասին: Օդի մեջ ընդունված որոշում է, որը ես պարապություն եմ գնահատում, իսկ պարապությունը լավ բան չէ»,- ասում է Ժուռնալիստների«Ասպարեզ»ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Հայտարարությունը տարածողների կարծիքով՝ Կարգը կարող է արգելք հանդիսանալ լրագրողի մասնագիտական գործունեության համար՝ զրկելով լրագրողին հավատարմագրման հնարավորությունից «անցյալի մեղքերի» համար, որն էլ անընդունելի է ժողովրդավարական արժեքներ դավանող երկրում:

Իսկ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածող լրագրողի հավատարմագրումը մերժելը կամ դադարեցնելը կազմակերպությունները որակում են որպես քննադատությունից պաշտպանվելու երաշխիք ԿԸՀ համար: Այս դրույթը նրանց համար մտահոգիչ է՝ հատկապես զրպարտության և վիրավորանքի հոդվածի ապաքրեականացումից հետո ստեղծված արատավոր պրակտիկան հաշվի առնելով:

Լրագորղական կազմակերպությունների համար հավատարմագրման մերժման և դադարեցման այս հիմքերն անընդունելի են, քանի որ կարող են անտեղի կաշկանդել լրագրողների աշխատանքը պետության համար կարևոր նշանակություն ունեցող ընտրական շրջանում։ Ուստի նրանք պանաջում են ԿԸՀ-ին վերանայել լրագրողների հավատարմագրման կարգի վերը նշված խնդրահարույց երկու կետերը։

ԿԸՀ–ն իր պարզաբանման մեջ նշել է, որ ՀՀ կառավարման մարմիններում հավատարմագրման օրինակելի կարգը սահմանել է  ՀՀ կառավարությունը՝ 2004թ. մարտի 4-ի թիվ 333-Ն որոշմամբ: Եւ մերժման այն հիմքերը, որոնք սահմանված են ԿԸՀ–ում լրագրողների հավատարմագրման կարգի մեջ, բխում են այդ որոշումից:

Պարզաբանման մեջ նաև գրված է, որ նույնաբովանդակ կարգի հիման վրա 2004թ. ԿԸՀ-ն իրականացնում է հավատարմագրում, և թե՛ նախորդ տարիներին, թե՛ այս տարի լրագրողի հավատարմագրումը մերժելու ոչ մի դեպք չի գրանցվել:

Ժուռնալիստների«Ասպարեզ»ակումբի նախագահը սա համարում է «ինքնապաշտպանական պարզաբանում»: «Ես վստահ եմ, որ ոչ մեկը չէր տուժի, եթե հանձնաժողովը նոր որոշում չկայացներ և շարունակեր հավատարմագրումն իրականացնել նախկինի նման: Չգիտեմ որտեղի՞ց քանդեցին, գտան Կառավարության այդ որոշումը»,- նշում է Լևոն Բարսեղյանը: 

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am