Նորություններ

Քվեարկությունն ավարտված է

06.05.2012

Ժամը 20։00–ին Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում ավարտվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը։ ԿԸՀ նախնական տվյալներով՝  ժամը 17։00–ի դրությամբ քվեարկել է 1 միլիոն 300 հազար 117 ընտրող, որը ընտրողների 51.5 տոկոսն է։

Մինչև 20։00-ն քվեարկած անձանց ընդհանուր թվի մասին ԿԸՀ–ն կհայտնի 21։00-ին։

«Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնության շրջանակներում 080-080-804 թեժ գծին ստացված ահազանգերի թիվը 20։00-ի դրությամբ 140 է։

Gallup International-իրականացրած Exit poll-ի նախնական արդյունքներով (ժամը 18:00-ի դրությամբ) առաջատարը Հայաստանի հանրապետական կուսակցությունն է։

«Արմենիա» հեռուստաընկերության պատվերով Հայաստանի շուրջ 25.000 ընտրողների շրջանում անցկացված հարցման արդյունքում ձայները բաշխվել են հետևալ կերպ`

Հայաստանի հանրապետական կուսակցություն` 44.4 %

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 28.8 %

Հայ ազգային կոնգրես` 6.33 %:

«Օրինաց Երկիր»` 6.14 %:

«Ժառանգություն»` 5.92:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն՝ 5.18 %:

Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 2.2 %:

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն` 0.51 %:

Հարցվածների մոտ 40%-ը հրաժարվել է մասնակցել հարցմանը:  

Ընտրատեղամասերում արդեն սկսվել է ձայների հաշվարկը։ Կեսգիշերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կսկսի հրապարակել ընտրությունների նախնական արդյունքները։ 

Աղբյուրը՝ www.hra.am