Նորություններ

Մամուլի ազատությամբ Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում

30.01.2013

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության իրավիճակի վերաբերյալ հերթական զեկույցը` «World Press Freefom Index - 2013»–ը, որտեղ 179 երկրների շարքում Հայաստանը գտնվում է 74-րդ տեղում։ Նախորդ տարվա վարկանիշային աղյուսակում Հայաստանը 77-րդ տեղում էր։

Ըստ զեկույցի՝ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի Հայաստանը Հարավային Կովկասում առաջատարն է մամուլի ազատության տեսանկյունից։ Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը ինդեքսում 100-րդն է, Թուրքիան՝ 154-րդը, Ադրբեջանը՝ 156-րդը, Իրանը՝ 174-րդը։

2013թ. մամուլի ազատության վարկանիշային աղյուսակի առաջին տեղում կրկին Ֆինլանդիան է, որին հետևում են Նիդեռլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Անդորրան, Դանիան։ ԱՄՆ-ը 32-րդ տեղում է, իսկ Ռուսաստանը՝ 148-րդ։ Աղյուսակը եզրափակում են Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան:

Նշենք, որ 2009–ին Հայաստանը աղյուսակի 111-րդ տեղում էր, 2010-ին՝ 101-րդ։

Աղբյուրը՝ www.hra.am