Նորություններ

Ընտրախախտումների փաստով հարուցված է 13 քրեական գործ

15.03.2013

2013թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում (ներառյալ քարոզարշավը և քվեարկության օրը) արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ դատախազությունը ստացել է 252 հաղորդում։

Մարտի 14-ի դրությամբ՝ քրեական գործ հարուցելու որոշում է կայացվել 13 հաղորդման վերաբերյալ, 223-ով քրեական գործի հարուցումը մերժվել է։

Ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընթացքին մանրամասն կարող եք ծանոթանալ Գլխավոր դատախազության կազմում ստեղծված աշխատանքային խմբի հրապարակած տեղեկանքում։

Աղբյուրը՝ www.hra.am