Նորություններ

Գործում է համակարգող խումբ՝ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու համար

22.04.2013

Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի` 22.04.2013թ. հրամանով Ոստիկանությունում ձևավորվել է համակարգող խումբ:

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով հորդորում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում գրանցված անօրինական գործողությունների մասին ահազանգել 1-02, (010) 54-69-12, (010) 54-69-14 և 093-20-00-90 հեռախոսահամարներով:

«Անհետևանք չի մնա ոչ մի ահազանգ, տեղերից ստացվող ոչ մի տեղեկատվություն»,– հավաստիացնում է Ոստիկանությունը՝ կարևորելով ՀՀ քաղաքացիների, քաղաքական ուժերի նախընտրական շտաբների և զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցությունը՝ արդար ու թափանցիկ ընտրությունների ապահովման համար:

Աղբյուրը՝ www.hra.am