Նորություններ

Ընտրություններ. ՔՀԻ դիտորդների գրանցած խախտումները

05.05.2013

21։25, ԸՏ 4/15, Արաբկիր – Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամից 080-080-804 թեժ գծին զանգահարել են՝ հայտնելով, որ Արմավիրի զարգացման կենտրոնի դիտորդի փոխանցմամբ՝ թիվ 04/15 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ 2 ժամով հետաձգվում է ձայների հաշվարկը՝ առանց պատճառաբանելու հետաձգման պատճառը։ Ժամը 21:46-ի դրությամբ դիտորդը տեղեկացրել է, որ հաշվարկը սկսվել է:

21։30, ԸՏ 01/10, Ավան – ՔՀԻ դիտորդը ներկա է ձայների հաշվարկմանը և տեղեկացնում է, որ քվեաթերթիկների մի մասում համապատասխան նշանն արված է կարմիր գրիչով։

21։15, ԸՏ 1/20, Ավան – ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ տեղամասում լարված վիճակ է, ոմանց նյարդերը տեղի են  տվել և ինչ–որ թղթեր են շպրտում իրար վրա։

20։46, ԸՏ 07/34, Մալաթիա–Սեբաստիա – "Քաունթերփարթ ինթերնեյշնլ" կազմակերպությունից 080-080-804 թեժ գծին զանգահարել և հայտնել են, որ "168 ժամ" թերթի լրագրողին թույլ չեն տալիս մտնել 07/34 ընտրատարածք և լուսաբանել ձայների հաշվարկման գործընթացը։

20:50, ԸՏ.01/31,Ավան- Խոչընդոտվել է www.hra.am -ի թղթակցի մուտքը ըտրատեղամաս̀̀ընտրատեղամաս պատճառաբանությամբ, թե ընտրատեղամասը փակ է: Ժամը 21։05-ին լրագրողին թույլ են տվել մտնել տեղամաս։

20:27, ԸՏ 01/25, Ավան - www.hra.am -ի թղթակցին թույլ չեն տվել մտնել ընտրատեղամաս̀̀, պատճառաբանելով, որ տեղամասը փակ է և չի կարելի ներս մտնել: ՔՀԻ-ն դիմել է ԿԸՀ և տարածքային հանձնաժողովի նախագահի միջամտությամբ լրագրողին ներս են թողել:

20։25, ԸՏ 01/30, Ավան – www.hra.am -ի թղթակցին թույլ չեն տվել մտնելընտրատեղամաս̀̀, պատճառաբանելով, որ ուշացել է: ՔՀԻ-ն դիմել է ԿԸՀ և տարածքային հանձնաժողովի նախագահի միջամտությամբ լրագրողին ներս են թողել:

20:00, ԸՏ 12/05, Շենգավիթ -  ՔՀԻ դիտորդին ներս չեն թողնում ընտրատեղամաս̀ մտնել և ձայների հաշվարկին ներկա՝ նել̀́́̀̀ պատճառաբանելով, որ ԸՏ-ն փակ է և չի թույլատրվում մտնել: ՔՀԻ-ն դիմել է ԿԸՀ̀ խնդրին լուծում տալու համար, սակայն 20:30-ի դրությամբ դիտորդը դեռ ներսում չէ: Ընտրատարածքի պատասխանատուն մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: Ժամը 20։45-ի դրությամբ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Սոնա Սարգսյանը զանգահարել է և ապա գնացել է տեղամաս՝ խնդիրը լուծելու համար։ 21։05-ի դրությամբ ՔՀԻ դիտորդը ներսում է, սակայն տեղամասային հանձնաժողովի նախագահը վիճաբանում է Սարգսյանի հետ և պնդում, որ չպետք է 20։00-ից հետո դիտորդին ներս թողնել։ 

19:29, ԸՏ 05/27 – Մի տարեց ընտրող տեղամաս է եկել և խնդրել, որ իր հետ եկած անձը իրեն օգնի քվեարկել։ Հանձնաժողովը թույլ չի տվել և առաջարկել է, որ դիտորդ օգնի իրեն։ Դեռ քվեախցիկ չհասած նկատել են, որ տատիկը արդեն համապատասխան նշանը դրել քվեաթերթիկի վրա։ Երբ հարցրել են, թե ինչպե՞ս է ստացվել, որ ինքնուրույն քվեարկել է, նա արագ լքել է տեղամասը։

19:21, 1/33 – Ընտրողի անձնագրում ժամանակավոր կնիքը գրեթե ջնջված է եղել։ Նա փորձ է արել երկրորդ անգամ քվեարկելու, ինչը նկատել և կանխել է հանձնաժողովը։

18։42, ԸՏ 01/01, Ավան – 20 հոգուց ավելի մարդկանց կուտակում է եղել ընտրատեղամասի մոտ՝ դրսում։ ՔՀԻ դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին, և վերջինիս միջամտությամբ կուտակումը ցրվել է

18։20 ԸՏ 07/15, Մալաթիա-Սեբաստիա - ՔՀԻ-ի դիտորդը 18։20-ին հաղորդում է, որ 07/15 ընտրատեղամասում լարված իրավիճակ է: Մինչ իր գալը վիճաբանությունն է եղել հանձնաժողովի անդամի և ավագանու թեկնածուի միջև, որը հանձնաժողովի նախագահի միջամտությունից հետո շարունակվել է ընտրատեղամասի բակում:

18:18, ԸՏ 4/23, Արաբկիր – Մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ 4/23 տեղամասում լցոնում է տեղի ունեցել։ Հրապարակումից հետո ՔՀԻ դիտորդը եղել է տեղամասում և ճշտել է վստահված անձանցից, որ մի կին մոտեցել է ու ցանկացել է ծրարը գցել քվեատուփի մեջ, սակայն նկատել են, որ նրա ձեռքին կա ևս 2 այլ ծրար։ Երբ նրան հարցրել են, թե որտեղից այդ ծրարները, նա մատնացույց է արել հանձնաժողովի այն անդամին, ով քվեաթերթիկներ է տալիս ու արագ հեռացել է տեղամասից։

17:40, ԸՏ 01/06,Ավան - ՔՀԻ-ի դիտորդը հաղորդում է, որ քվեարկությանը եկած ընտրողը նշել է, որ ըտրացուցակներում իր հասցեի վրա գրանցված են եղել երեք հոգի,ում ինքը չի ճանաչում:

17։12, ԸՏ 6/15, Աջափնյակ – Քվեախցիկի հետևի մասում հայելի է փակցված եղել, ինչը կարող է խախտել քվեարկության գաղտնիությունը։ ՔՀԻ դիտորդի միջնորդությամբ թուղթ են փակցրել հայելու վրա։

17։10, ԸՏ 1/18, Ավան – Երևանում հաշվառում չունեցող անձը ցանկանում է քվեարկել։

17։06, ԸՏ 1/34, Ավան – Համահայկական երիտասարդական ասոցիացիա կազմակերպության 2 դիտորդ միաժամանակ գտնվում է ընտեղամասում։

16։57, 6/34, Աջափնյակ – Հանձնաժողովի անդամներից մեկը հարբած է։

14:59, ԸՏ 1/27, Ավան – Ընտրողը (Գրիգորյան Մերի) եկել է քվեարկելու, սակայն ընտրացուցակում իր տեղն արդեն լրացված և ստորագրված է եղել: Հանձնաժողովի նախագահը դիմել է ԿԸՀ, որպեսզի խնդրին լուծում տան:

14։35, ԸՏ 01/20, Ավան– ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ Ավագանու անդամի թեկնածուն պարբերաբար դուրսուներս է անում։ Նույն տեղամասում դիտորդներից մեկը դիտորդի վկայականի փոխարեն ներկայացրել է դրա պատճենը։

14:30, ԸՏ 01/04, Ավան- ՔՀԻ-ի դիտորդը հաղորդում է, որ մի երիտասարդ պարբերաբար մտնում է ընտրատեղամաս և հանձնաժողովի նախագահի հետ զրուցելուց հետո, ընտրատեղամաս է ուղեկցում մի խումբ ընտրողների: Նույն ընտրատեղամասում «Z» տաքսի ծառայության մեքենաները շարունակում են բերել ընտրողների նոր խմբեր:14:19, ԸՏ 05/32, Արաբկիր– ՀՀԿ-ի ներկայացուցիչները բողոքում են, որ լցոնում է տեղի ունենում:

14։06, ԸՏ 08/09, Մալաթիա–Սեբաստիա– Գրանցվել է կրկնակի քվեարկության դեպք՝ միևնույն անձնագրով։Հանձնաժողովի անդամները չեն ընդունում դիտորդի դիտարկումը, փաստը գրանցամատյանում չի արձանագրվել։

14:05, ԸՏ 05/06,Դավիթաշեն - ՔՀԻ-ի դիտորդը հաղորդում է, որ ոմն Գևորգ ելումուտ է անում ընտրատեղամասում և զրուցում ընտրողների հետ: Հանձնաժողովի նախագահն ասում է, որ ոչինչ չի կարող անել և պատասխանատվություն չի կրում:

13։ 25, ԸՏ 08/08, Մալաթիա-Սեբաստիա – ՔՀԻ դիտորդը նկատել է, որ անծանոթ մարդիկ տեղամասի մոտ իրար անձնագրի համարներ են ասում։ Ընտրողներից մեկը տեղամասից դուրս գալուց հետո մեկ այլ անձի ասել է, որ անձնագիր փոխանակի, լրագրողի հարցին, թե ինչու է փոխանակում անձնագիրը, նա սկսել է վիճաբանել , որից հետո դուրս է վազել այդ տարածքից։

13:33, ԸՏ 01/34, ՆորՆորք -ՔՀԻ-ի դիտորդը նկատել է, որ երկու Ֆորդ մակնիշի միկրոավտոբուսներ ընտրատեղամաս են բերել մի խումբ ընտրողներ: Նույն ընտրատեղամասում մի երիտասարդ պարբերաբար ուղղորդում է ընտրողներին:

13։51, ԸՏ 05/06, Դավիթաշեն – ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ ոստիկաններ են շրջում տեղամասում, սակայն հանձնաժողովի նախագահը նրանց չի կանչել։

13:43, ԸՏ 08/09, Մալաթիա–Սեբաստիա – ՔՀԻ դիտորդի փոխանցմամբ՝ ընտրատեղամասում լարված մթնոլորտ է տիրում։

13:58, ԸՏ 08/08, 08/09, Մսալաթիա-Սեբաստիա -ՔՀԻ-ի դիտորդը հաղորդում է, որ տվյալ ընտրատեղամասում տեղի է ունենում բացահայտ ուղղորդում: Դիտորդը փորձել է նկարահանել, սակայն վախեցել է, քանի որ նախորդ դեպքերում նկարահանման դեպքում որպես ՀՀԿ-ի վստահված անձ ներկայացող, սակայն վկայական չներկայացնող անձինք դիտորդից վերցնում էին նկարահանվող սարքերը:

13:52, ԸՏ 05/07, Դավիթաշեն - Հանձաժողովի անդամներն ու նախագահը չեն փակցրել վկայականներն իրենց վրա: Նույն ըտրատեղամասի հանձնաժողովի նախագահը ընտրատեղամասից դուրս է եկել:

13:40, ԸՏ 08/08, Մալաթիա–Սեբաստիա – ՔՀԻ դիտորդի փոխանցմամբ լրագրողին խոչընդոտել են լուսաբանել ընտրությունների ընթացքը։

13։ 05, ԸՏ 08/08, Մալաթիա-Սեբաստիա – ՔՀԻ դիտորդի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել, որպեսզի դիտորդներից մեկը իրականացնի նկարահանումներ։ Դիտորդը ցանկացել է նկարահանել, թե ինչպես են ուղղորդումներ կատարվում։

13։23, ԸՏ 01/01, Ավան – Ավանի փոխթաղապետ Սամվել Ղումաշյանը խոչընդոտել է ՔՀԻ դիտորդի աշխատանքը՝ փորձելով ձեռքից խլել հեռախոսը, որով դիտորդը նկարում էր, թե ինչպես է Ղումաշյանը մարդկանց ուղեկցում ընտրատեղամաս։

13:05, ԸՏ 08/08, Մալաթիա–Սեբաստիա – ՔՀԻ դիտորդը տեղեկացնում է, որ հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել, որպեսզի դիտորդներից մեկը նկարահանումներ իրականացնի տեղամասի ներսում: Դիտորդը հայտնում է, որ իր կարծիքով ուղղորդումներ էին տեղի ունենում: Այս պատճառով վիճաբանություն է սկսվել:

13:04, ԸՏ 7/13, Մալաթիա–Սեբաստիա – ՔՀԻ դիտորդը հայտնել է, որ 7/13 ընտրատեղամասում մի ընտրող մոտեցել է, որպեսզի քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցի, սակայն հանձնաժողովի անդամը նկատել է, որ անձնագրում քվեարկությանը մասնակցելու մասին վկայող ժամանակավոր կնիքի տեղը վնասված է, քերված է։ Հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել, որ ընտրողի քվեարկության թերթիկով ծրարը կնքնվի և գցվի քվեատութի մեջ՝ կասկածելով, որ նա երկրորդ անգամ է քվեարկում: Ծրարը ճանաչվել է անվավեր և դրվել չհրկիզվող պահարանում։ Հանձնաժողովի անդամները չեն ստուգել, թե արդյոք այդ անձը մինչ այդ քվեարկե՞լ է, թե՞ ոչ: Փաստը արձանագրվել է ներկա բոլոր վստահված անձանց կողմից։

12:12, ԸՏ 07/06, Մալաթիա–Սեբաստիա – ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ 07/06 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը զանգահարել է ինչ–որ մեկին (իր պնդմամբ՝ ընկերոջը) և հայտնել այդ պահի դրությամբ քվեարկած ընտրողների քանակը: Դիտորդը նշում է նաև, որ հանձնաժողովի նախագահը պարբերաբար դուրս է գալիս քվեարկության սենյակից և զրուցում է մի անհայտ անձի հետ, ով մշտապես գտնվում է միջանցքում:

12:09, ԸՏ 05/11 և 05/12, Դավիթաշեն, Թիվ 192 դպրոց – ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ ոստիկանության աշխատակիցները նստում են ընտրատեղամասերի միջև գտնվող սենյակում: Այդ սենյակ մտնելիս կամ սենյակից դուրս գալիս՝ ոստիկաններն անցնում են քվեարկության սենյակներով: Վերջիններս նաև շրջում են քվեարկության սենյակներում՝ թեև հանձնաժողովի նախագահը նրանց չի հրավիրել տեղամաս:

12:56, ԸՏ 08/08, Մալաթիա-Սեբաստիա - ՔՀԻ-ի դիտորդը տեղեկացրել է, որ «Ասպարեզ»-ի լրագրողի Կարեն Հարությունյանն ասել է, որ իրեն սպառնացել են ՀՀԿ վաստահված անձը և այլ անծանոթ անձինք, թույլ չեն տվել, որ նկարահանում կատարի տեղամասում:

12:55, ԸՏ 05/19,Դավթաշեն - Քվեախցիկը տեղադրված է այնպես, որ քվեարկության գաղտնիությունը կարող է խախտվել:

12:30, ԸՏ 01/04, Ավան - Ընտրատարածքում կան կուտակումներ, անհայտ անձինք, ըստ ՔՀԻ-ի դիտորդի, ուղղորդում ու ներսուդուրս են անում:

12:07, ԸՏ 08/14, Մալաթիա–Սեբաստիա  կուտակումներ, քվեախցիկից դուրս քվեարկելու 2 դեպք: ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ 08/14 ընտրատեղամասում մի մեծահասակ ընտրողի փոխարեն մեկ այլ անձ է քվեարկել՝ քվեախցիկից դուրս: Հանձնաժողովի նախագահին տեղեկացրել այն այս մասին, սակայն նա ձևացրել է, թե չի նկատել, քանի որ ընտրատեղամասում միաժամանակ նաև կուտակում էր: Նույն ընտրատեղամաս տանող միջանցքում մի անհայտ երիտասարդ հետևում է, թե ով է քվեարկում:

12:04, ԸՏ 11/08, Էրեբունի - Ընտրողներից մեկը պահանջել է, որ իրեն այլ քվեաթերթիկ տրամադրվի և իր կողմից փչացրած քվեաթերթիկը մարվի: Հարակից ը/տ-ից եկել է հանձնաժողովի նախագահը և երկարատև քննարկումներից հետո ընտրողին տրամադրել են նոր քվեաթերթիկ, իսկ փչացրած քվեաթերթիկը մարվել է: Նույն ընտրատարածքում նաև նկատվել են կուտակումներ̀. քվեարկության սենյակում եղել է մոտ 20 ընտրող:

12։20, ԸՏ 01/09 և 01/10, Ավան – Հանձնաժողովի նախագահն ընտրողներին տանում է մի տեղամասից մյուսը՝ 01/09-ից 01/10։

11:56, ԸՏ 07/13, Մալաթիա–Սեբաստիա – ԲՀԿ ներկայացուցիչները զնագահարել են 080-080-804 թեժ գծին և տեղեկացրել, որ 07/13 տեղամասում տեղի է ունենում կրկնակի քվեարկություն, կնիքները ջնջվում են և կիրառվում է "կառուսելի" մեթոդը:

11:54, ԸՏ 01/21, Ավան – ՔՀԻ թեժ գծին ահազանգ է ստացվել, որ երթուղային տաքսիներով, որոնց պետհամարանիշները փակված են, մարդկանց են բերում ընտրատեղամաս քվեարկելու:

11:50, ԸՏ 01/09, Ավան – ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ ընտրողն իր գրիչով է մտել տեղամաս՝ ցանկանալով քվեարկել: Հանձնաժողովի անդամները թույլ չեն տվել, որ այդ գրիչով քվեարկի: Ընտրողն ասել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունից են տվել իրեն այդ գրիչը, և ասել են, որ քվեարկելուց հետո վերադարձնի:

12։15, ԸՏ 01/03, Ավան – «Z» տաքսի ծառայության S 0358 և S 0370 պետհամարանիշերով տաքսիները 15 րոպեն մեկ շարունակում են ընտրողներ բերել տեղամաս ընտրության (տե՛ս նաև ժ 10։19-ի և 11։25–ի ահազանգերը):

11:03, ԸՏ 06/03, Աջափնյակ - Ընտրատեղամասում նկատվել են կուտակումներ և առանց գրանցամատյանում գրանցվելու ընտրողներին օգնելու դեպքեր: Նույն ընտրատեղամասում ԲՀԿ վստահված անձը ընտրատեղամասում կրել է կուսակցական տարբերանշանը, որը ՔՀԻ դիտորդի դիտողությունից հետո հանվել է:

10:45, ԸՏ 08/20, Մաթիա-Սեբաստիա - Մի կին, ով ներկայանում է որպես «ծերանոցի վարիչ», տարեց մարդկանց է բերում է ընտրատեղամաս և առանց գրանցամատյանում գրանցվելու օգնում նրանց քվեարկել: ՔՀԻ դիտորդը խնդիրը ներկայացրել է հանձնաժողովի նախագահին, սակայն վերջինս չի վերացրել խախտումը:

11։25, ԸՏ 01/03 և 01/04, Ավան – S 4197 և S 0358 պետհամարանիշերով տաքսիները շարունակում են ընտրողներ տանել–բերել (տե՛ս ահազանգ 10։09, ԸՏ 01/03 և 01/04)։

10:57, ԸՏ 11/05, Էրեբունի - Ընտրատեղամասում միաժամանակ գտնվում են ՀՀԿ և ԲՀԿ 2-ական վստահված անձինք:

10:56, ԸՏ 01/01, Ավան - Մի երիտասարդ ընտրատեղամասի բակում ընտրողներին ուղղորդում է: ՔՀԻ դիտորդը հանձնաժողովի նախագահին տեղեկացրել է այդ մասին, որից հետո նախագահը պահանջել է, որ երիտասարդը հեռանա։ Սակայն վերջինս շարունակում է մնալ տարածքում:

10:19, ԸՏ 01/03 Ավան - «Z» տաքսի սերվիսի մեքենաներով ընտրատեղամաս են բերվում ընտրողների 4-5 հոգանոց խմբեր: Դիտորդը կասկածում է, որ սա կազմակերպված ուղղորդման դեպք է: Տաքսիստները չեն հերքում, որ իրենց վարձել են նման ծառայություն տրամադրելու համար:

20-ից ավելի ընտրող կա տեղամասերում։ Հանձնաժողովի նախագահը փորձում է շտկել իրավիճակը:

10։50, 01/17, Ավան – Քվերակելուց հետո ընտրատեղամասում երկու ընտրող փորձել են ջնջել անձնագրում դրվող ժամանակավոր կնքիը, և այն ջնջվել է։

10:20, ԸՏ 01/15, Ավան - Տեղամասում կա 15-ից ավելի քաղաքացի, որոնց թվում կան նաև անձինք, ովքեր ո՛չ ընտրող են, ո՛չ վստահված անձ և ո՛չ էլ դիտորդ և իրավունք չունեն գտնվել ընտրատարածքում:

10:10, ԸՏ 04/10, Արաբկիր- ՔՀԻ-ի դիտորդը նկատել է խմբակային քվեարկության 4 դեպք (քվեախցիկում միաժամանակ քվեարկել են երկու հոգի): Խախտումը չի ուղղվել նույնիսկ հանձնաժողովի նախագահի միջամտությունից հետո:

10:11, ԸՏ 08/24, Մալաթիա-Սեբաստիա - Քվեարկության սենյակում կուտակումներ են, ընտրողների թիվը 15-ից ավելի է: Դիտորդը դիտարկում է ներկայացրել հանձնաժողովի նախագահին։ Մի քանի րոպերից խախտումը վերացվել է:

09:43, ԸՏ 10/11,Կենտրոն - ՔՀԻ-ի դիտորդը նկատել է, որ ընտրատեղամասից մոտ 15մ հեռավորության վրա ՀՀԿ-ի նախընտրական շտաբն է, որի վրա փակցված է քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի քարոզչական պաստառը:

09:20, ԸՏ 05/02 Դավիթաշեն - Ընտրատեղամասում վիճաբանություն է սկսվել հանձնաժողովի նախագահի և այդ տարածքի ավագանու թեկնածուի միջև: Պատճառն այն է եղել, որ թեկնածուն քվեարկելուց հետո չի հեռացել ընտրատեղամասից՝ չնայած հանձնաժողովի նախագահի զգուշացմանը Խնդիրը հարթելու համար հանձնաժողովի նախագահը հրավիրվել է ոստիկաններին:

10:05, ԸՏ 04/10, Արաբկիր - ՔՀԻ-ի դիտորդը ընտրատեղամասի շրջակայքում՝ Հրաչյա Քոչար փողոցի վրա նկատել է շարքով կանգնած 39, 71, 48 համարի երթուղային տաքսիներ՝ 17 հատ:

09:37, ԸՏ 05/01,Դավիթաշեն - Ըտրատեղամասում նկատվել են կուտակումներ: Ընտրատեղամասում գրանցման են սպասում ավելի քան 20 ընտրող, իսկ ամբողջ տեղամասում քաղաքացիների թիվն հասնում է 60-ի:

09։00, ԸՏ 01/08, Ավան – ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ մի կին, դռների արանքում կանգնած, մարդկանց ուղղորդում է։ Հանձնաժողովի նախագահն ասում է, որ նա ընտրող է, սակայն այդ կինը չի մոտենում գրանցվելու և քվերակելու համար, դռների մոտ կանգնած մարդկանց է «դիմավորում»։

08:41, ԸՏ 9/19, Կենտրոն -Ընտրողին տրամադրվել է պատռված ծրար: Հանձնաժողովի նախագահի ցուցումով ծրարը փոխարինվել է:

08։33, ԸՏ 4/29, Արաբկիր – ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ քվեախցիկը սխալ է տեղադրված. դրա հետևում աստիճաններ են, և քվեարկության գաղտնիությունը կարող է խախտվել:

08։30, ԸՏ 1/03, Ավան – Անհայտ կարգավիճակով մի անձ պարբերաբար ելումուտ է անում ընտրատեղամաս։ ՔՀԻ դիտորդը տեսել է, որ նա տեղամաս մտնելիս բարևել է հանձնաժողովի նախագահին։ Երբ դիտորդը հարցրել է, թե ով է այդ մարդը, ինչ կարգավիճակ ունի, հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ ընտրող է։ «Այդ մարդը չի քվեարկում։ Ներսուդուրս է անում։ Դրսում՝ ընտրատատեղամասի մոտ սպասում է, ընտրողները քվեարկությունը կատարելուց հետո դուրս են գալիս ու բարևում նրան»,– հայտնել է ՔՀԻ դիտորդը:

08:20,ԸՏ 1/03, Ավան- Ոստիկանության աշխատակիցները պարբերաբար ելումուտ են անում ընտրատեղամաս։

08։15, ԸՏ 01/01, Ավան – ՔՀԻ դիտորդն արձանագրել է կուտակումներ՝ 20 հոգուց ավելի ընտրողներ տեղամասում։ Նա դիտարկում է ներկայացրել հանձնաժողովի նախագահին, ով տեղյակ չի եղել, որ օրենքով կուտակում է համարվում 15-ից ավելի ընտրողների ներկայությունը տեղամասում։ ՔՀԻ դիտորդը ցույց է տվել օրենքի այդ կետը, որից հետո հանձնաժողովի նախագահը վերացրել է խախտումը։

08։15, ԸՏ 1/09, Ավան – ՔՀԻ դիտորդն հայտնել է, որ մի քաղաքացի խոնավ անձեռոցիկով հանձնաժողովի անդամների առաջ մաքրել է անձնագրի կնիքը՝ ապացուցելու համար, որ այն ջնջվում է: Դրանից հետո հանձնաժողովի նախագահը դիմել է ԿԸՀ՝ ճշտելու համար՝ կարո՞ղ են կնիքի թանաքը փոխել, թե՞ ոչ։

08:06, ԸՏ 9/17, Կենտրոն – ՔՀԻ դիտորդը ընտրատեղամասում կուտակում է արձանագրել։

08:00, ԸՏ 1/31, Նոր նորք – ՔՀԻ դիտորդը ցանկացել է մուտք գործել ընտրատեղամաս դիտորդություն իրականացնելու համար։ Հանձնաժողովի նախագահ Գարեգին Ներսիսյանը դիտորդական վկայականից բացի պահանջել է "լիցենզիա"։ Դիտորդը զանգահարել է ՔՀԻ 080-080-804 թեժ գծին։ Դիտորդական առաքելության ղեկավարի կողմից հանձնաժողովի նախագահին տրված պարզաբանումներից հետո դիտորդին ներս են թողել 08։15–ի սահմաններում։

Աղբյուրը՝ www.hra.am