Նորություններ

Գենեդերային հավասարության մասին օրենքն ընդունվեց

21.05.2013

Մայիսի 20-ին Ազգային ժողովն ընդունեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը, որի երրորդ ընթերցումը կայացել էր նախորդ քառօրյայի ընթացքում։

Օրենքի նախագիծն ընդունվեց 108 կողմ ձայնով:

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը, կանանց և տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցումը և հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատումը:

Աղբյուրը՝ www.hra.am