Նորություններ

Ոստիկանին նկատողություն է հայտարարվել ֆեյսբուքյան գրառման համար

21.06.2013

Կարեն Մովսիսյանը, Photo by 168.am

Ոստիկանության Երևան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանը կարգապահական տույժի է ենթարկվել։ Նրան նկատողություն է հայտարարվել Facebook սոցիալական կայքում արված՝ «Լրագրությունը պոռնկություն է» գրառման համար: Այս մասին տեղեկանում ենք news.am կայքից։

Կարեն Մովսիսյանի նկատմամբ ծառայողական քննություն էր նշանակվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի կարգադրությամբ։ Նա իր ֆեյբուքյան էջում, արձագանքելով հունիսի 18-ին Ազգային ժողովում պատգամավոր Վարդան Այվազյանի և լրագրող Գոհար Վեզիրյանի միջև տեղի ունեցած միջադեպին, լրագրությունը համեմատել էր պոռնկության հետ։

Նույն օրը ոստիկանության ծառայողը ջնջել էր գրառումը՝ պատճառաբանելով, թե միտում չի ունեցել որևէ մեկին վիրավորելու, պարզապես իրեն «մի քիչ սխալ են ընկալել»։

Աղբյուրը՝ www.hra.am