Նորություններ

Գիշերը բերման են ենթարկվել ՀԱԿ-ի 9 ակտիվիստներ. azatutyun.am

10.02.2014

Փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը մարտի 1-ին անցկացվելիք հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ փակցնելիսբերման են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) 9 ակտիվիստներ։ Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։

Ոստիկանության Կենտրոնականի բաժանմունքում նրանց ասել են, որ իրենց նկատմամբ կիրառվում է վարչական ձերբակալություն։ Ակտիվիստներին 3 ժամ անց ազատ են արձակել։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր նյութում։

Ըստ panorama.am-ի բերման ենթարկված անձինք են՝

Արեգ Գևորգյան

Սարգիս Գևորգյան

Հայկ Պետրոսյան

Դավիթ Վարդանյան

Անդրանիկ Դավթյան

Կարեն Հակոբյան

Վարդան Հարությունյան

Տաթևիկ Պողպատյան

Թաթուլ Սարոյան։

Աղբյուրը՝ www.hra.am