Նորություններ

Խոշտանգման փաստով հարուցված քրեական գործը կարճվել է, գործ է հարուցվել սուտ մատնության հոդվածով

04.03.2014

Հատուկ քննչական ծառայությունը կարճել է խոշտանգման փաստի առթիվ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Ոստիկանության մարզային քննչական բաժանմունքի վեց աշխատակիցների կողմից քաղաքացի Ա.Մ.–ի նկատմամբ բռնություն չի կիրառվել։ ՀՔԾ–ում հարուցվել է քրեական գործ ակնհայտ սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ (ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) և ուղարկվել այլ քննչական մարմին՝ նախաքննությունն իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ քաղաքացի Ա.Մ.-ն փետրվարի 8-ին հաղորդում էր տվել, որ ինքը 2013թ. նոյեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության մարզային քննչական բաժանմունքում քննիչի կողմից ենթարկվել է խոշտանգումների, որի ընթացքում ծեծի, բռնության ու սպառնալիքների ազդեցության տակ ստորագրել է արձանագրությունները:

ՀՔԾ–ում հարուցվել էր քրեական գործ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների անցում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ցուցմունք տալուն հարկադրելու հատկանիշներով (ՀՀ ՔՕ 309 հոդվածի 2-րդ մաս):

Նախաքննությմաբ, սակայն, չի հաստատվել ՀՀ Ոստիկանության մարզային քննչական բաժանմունքի վեց աշխատակիցների կողմից քաղաքացուն բռնության ենթարկելու հանգամանքը։ ՀՔԾ–ն եզրակացրել է, որ Ա.Մ.-ն նման հաղորդում է ներկայացրել քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով:

Աղբյուրը՝ www.hra.am