Նորություններ

Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանայք կրկնակի խոցելի խումբ են. Զառա Բաթոյան

07.03.2014

Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը կանանց միամսյակին ընդառաջ մարտի 7-ին հրավիրել էր մամուլի ասուլիս՝ հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների վերաբերյալ: Ասուլիսի բանախոսներն էին Դաշինքի նախագահ Զարուհի Բաթոյանը և «Մենք կարող ենք» կազմակերպության նախագահ Արմինե Սահակյանը:

Նրանք ներկայացրեցին որոշ վիճակագրական տվյալներ Հայաստանում ապրող հանշմանդամություն ունեցող կանանց վերաբերյալ:

2014թ. հունվարի տվյալներով՝ ՀՀ-ում հաշմանդամություն ուեցող կանանց թիվը 89 հազարից ավելի է։ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տվյալներով՝ հաշմանդամություն ունեցող աղջիկ երեխաներին ավելի շատ են տանում մանկատուն, քան տղաներին, հաշմանդամ տղաների 5%-ը և աղջիկների 7%-ը երբեք դուրս չի գալիս տնից, կամ դուրս է գալիս միայն բժշկին այցելելու նպատակով:

Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ հաշմանդամություն ունեցող կանայք ավելի հաճախ են ֆիզիկական և սեռական բռնության ենթարկվում, քան ոչ հաշմանդամ կանայք:

Դաշինքի նախագահ Զարուհի Բաթոյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանայք կրկնակի խոցելի խումբ են՝ և՛ իրենց սեռի, և՛ հաշմանդամության պաճառով, ուստի նրանց խնդրով պետք է զբաղվեն ոչ միայն հաշմանդամների, այլ նաև՝ կանանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունները:

Նա նաև նշեց, որի Դաշինքի նպատակն է մշտապես մոնիթորինգի ենթարկել մեր երկրում իրականցվող ծրագրերը, քաղաքականությունը և հասկանալ, թե որքանով են դրանք արտացոլում հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրները, որքանո՞վ են բխում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքների մասին կոնվենցիայից, որը Հայաստանը վավերացրել է։

«Մեր նպատակն է միամսյակի ընթացքում որքան հնարավոր է լուսաբանել այս խմբի կանանց խնդիրները, և կոչ ենք անում այս ոլորտում ծրագրեր իրականցնող կազմակերպություններին համոզվել, արդյո՞ք այս խմբի շահերը չեն անտեսվում: Կանանց միամսյակի ընթացքում միջոցառումներ, տոնոկատարությոններ են իրականացվում և հարց է՝ դրանք հասանելի՞ են հաշմանդամություն ուեցող կանանց, թե՞ ոչ: Խոսքը ոչ միայն ֆիզիկական տեսանկյունից մատչելիության մասին է, այլև՝ տեղեկատվության մատրչելիության»,- նշեց Զառա Բաթոյանը:

«Մենք կարող ենք» կազմակերպության նախագահ Արմինե Սահակյանը խոսեց հաշմանդամություն ունեցող կանանց ընտանեկան խնդիրների մասին: Նա նշեց, որ այս խմբի կանանց հաճախ վերաբերում են որպես մարդու, ով չի կարող ընտանիք կազմել, երեխա ունենալ: Հատկապես ծանր է մտավոր խնդիրներ ուեցող կանանց վիճակը:

Նրա խոսքերով՝ առհասարակ, տեղեկացվածության պակաս կա հասարակության շրջանում, և ծնողները հաճախ չեն գիտակցում նման խնդիր ունեցող աղջկա համար կրթություն, որակավորում ունենալու անհրաժեշտությունը, ինչը հանգեցնում է նրանց անմրցունակությանը նաև աշխատաշուկայում:

Զարուհի Բաթոյանը նաև ներկայացրեց հետաքրքիր վիճակագրություն. Զաղվածության պետական ծառայությունում որպես աշխատանք փնտրող գրանցված կին և տղամարդ հաշմանդամների թիվը թեև հավասար է եղել, սակայն 2012թ.-ին աշխատանքի ընդունված տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին: «Սա խոսում է կա՛մ այն մասին, որ այս կանայք չունեն բավարար կրթվածության մակարդակ, կա՛մ խոսքը որոշակի սոցիալական կարծրատիպի առայության մասին է»,- եզրակացնում է Բաթոյանը:

Ամփոփելով ասուլիսը՝ Դաշինքի անդամները շեշտեցին, որ իրենց նպատակն է հասնել նրան, որ այն ինչ արվում է կանանց համար, արվի նաև հաշմանդամություն ունեցող կանանց համար: Այս հարցում բանախոսները բարձր են գնահատում նաև ԶԼՄ-ների դերը և կոչ են անում միամսյակի ընթացքում ակտիվորեն լուսաբանել այս խմբի կանանց խնդիրները:

Աղբյուրը՝ www.hra.am