Նորություններ

ՏԻՄ ընտրություններում հաղթած համայնքի ղեկավարների մեծ մասը ՀՀԿ անդամ է

11.03.2014

2014թ. մարտի 9-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի 53 համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների (համայքի ղեկավարի և ավագանու անդամի) ընտրություններ։

Քվեարկության նախնական արդյունքների համաձայն` 40 համայնքներում ընտրված համայնքի ղեկավարներից 8-ն անկուսակցական են, 3-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 1-ը` ՀՅԴ և 28-ը` ՀՀԿ անդամ:

Քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ սահմանված ժամկետում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

11 համայնքներում կայացած ընտրությունների վերաբերյալ դիմումներ են ստացվել դիտորդական առաքելություն իրականացրած տեղական հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ մեկ ներկայացուցչի կողմից։

Աղբյուրը՝ www.hra.am