Նորություններ

Խոշտանգման հատկանիշներով քրեական գործ է հարուցվել

12.03.2014

Քաղաքացի Ա.Հ.-ն Գեղարքունիքի մարզի դատախազությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. փետրվարի 28-ին հրավիրվել է Ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ իրեն ծեծի են ենթարկել՝ տեղեկություններ պահանջելով օրեր առաջ տեղի ունեցած վեճի վերաբերյալ:

Ա.Հ.-ի հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով` հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բռնությամբ զուգորդված՝ պաշտոնեական լիազորություններն անցնել):

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ www.hra.am