Նորություններ

Քաղաքացին հաղորդում է տվել ոստիկանի կողմից բռնության ենթարկվելու մասին

18.03.2014

ՀՀ ոստիկանության շտաբում նախապատրաստված նյութերով՝ քաղաքացի Ս.Թ.-ի դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների անցում)։

Ըստ նախապատրաստված նյութերի` քաղաքացի Ս.Թ.–ն 2008թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին զանգահարել է ՀՀ ոստիկանության մարզային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին և տեղեկացրել անհայտ անձանց կողմից իր նկատմամբ կատարված ավազակային հարձակման մասին, ինչից հետո այդ քաղաքացու աշխատավայր է եկել տվյալ դեպքի մասին տեղյակ՝ նույն բաժանմունքի օպերլիազորը և ծեծի ենթարկել նրան` հանցագործության դեպքի մասին քրեական հետախուզության բաժանմունքի պետին հայտնելու համար:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ www.hra.am