Նորություններ

«Դեմ եմ»–ը Սահմանադրական դատարանի առջև կկազմակերպի «լուռ ակցիա»

27.03.2014

Մարտի 28-ին, ժամը 12։30–ին ՀՀ սահմանադրական դատարանի առջև տեղի կունենա «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած  լուռ ակցիան։ Այդ ժամանակ ՍԴ–ում բանավոր ընթացակարգով քննվելու է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի սահմանադրականության հարցը։

«Դեմ եմ» թիմը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ ակցիան լինելու է խորհրդանշական՝ առանց կոչերի և ելույթների, քանի որ իրենք չեն ուզում խանգարել Բարձր դատարանի բնականոն աշխատանքը։ Կոչերի փոխարեն կլինեն արդարադատություն պահանջող խոսուն պաստառներ:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվար ամսին Ազգային ժողովի 4 խմբակցությունները դիմել էին Սամանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու պահանջով և մինչև ՍԴ-ի վճռի կայացումը օրենքը կասեցնելու միջնորդությամբ: 

Հունվարի 24-ին ՍԴ–ն աշխատակարգային նիստում որոշում էր կայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների գործողությունը կասեցնելու վերաբերյալ։

Աղբյուրը՝ www.hra.am