Նորություններ

Ոստիկանության ծառայողի կողմից բռնության ենթարկվելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ

08.04.2014

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունների անցում՝ զուգորդված բռնությամբ) հարուցվել է քրեական գործ ՀՀ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրից (ՁՊՎ) քաղաքացի Ա.Ք.-ի մոտ հայտնաբերված մարմնական վնասվածքների վերաբերյալ իրազեկման հիման վրա։ 

Քրեական գործով մեղադրյալ Ա.Ք.-ն հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2014թ. մարտի 22-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկից գողություն կատարելու կասկածանքով պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ ծեծել են` պատճառելով մարմնական վնասվածքներ:

ՀՔԾ–ում կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ www.hra.am