Նորություններ

«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան» արձագանքում է

09.04.2014

«Հայաստանի կենտրոնական դեպոզիտրաիան» հայտարարություն է տարածել՝ արձագանքելով կուտակային կենսաթոշակային պարտադիր վճարների վերաբերյալ վերջին օրերին ստացված դիմումներին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ, ելնելով այն հանգամանքից, որ վերջին օրերի ընթացքում «Հայաստանի կենտրոնական դեպոզիտրաիա» ԲԲԸ-ն ստացել է բազմաթիվ դիմումներ կապված կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների ռեեստրի վարման Դեպոզիտարիայի գործառույթների իրականացման հետ, ցանկանում ենք հայտնել, որ ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ամբողջությամբ շարունակում է գործել մինչև 2014թ. սեպտեմբերի 30-ը, ուստի «Հայաստանի կենտրոնական դեպոզիտրաիա» ԲԲԸ-ն պարտավոր է և շարունակելու է կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունները»:

Աղբյուրը՝ www.hra.am