Նորություններ

Պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

28.04.2014

Քաղաքացի Լ.Գ.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունների անցում): Այս մասին հայտնում է ՀՔԾ պաշտոնական կայքը։

Ըստ քաղաքացի Լ.Գ.-ի հաղորդման` Շիրակի քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում, ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցները դեպքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ կորզելու նպատակով նույն բաժնի վարչական շենքում 2013թ. ապրիլի 23-ից մինչև ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում սպառնացել են իր նկատմամբ բռնություն գործադրել, հայհոյել ու վիրավորել են, ինչի արդյունքում ինքը տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ www.hra.am