Նորություններ

ԱԺ–ում քննարկվեց կուտակային կենսաթոշակների հարցը. «Անկախ»

29.04.2014

Ապրիլի 29-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Այս մասին գրում է «Անկախը»։

Ինչպես նշեց հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման պահանջներն ապահովելու նպատակով մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը կասեցվում է օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը, իսկ պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող անձը ազատվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից:

Արտեմ Ասատրյանը նշեց, որ նախագիծը ներկայացվել է նորանշանակ վարչապետի կողմից՝ վերջին օրերին իրականացված տարբեր ձևաչափերի քննարկումների արդյունքում, և սա առաջին քայլն է առկա խնդրիներին ամբողջական լուծում տալու ճանապարհին:

Նա ներկայացրեց նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտեցումը, ըստ որի կենսաթոշակային բարեփոխումները կենսական նշանակություն ունեն մեր երկրի համար, և պետք է ներկայացնել այնպիսի նախագիծ, որը համահունչ կլինի ՍԴ որոշմանը և հասարակության լայն շերտերի պահանջներին:

Շարունակությունը կարդացեք սկզբանղբյուրում։

Աղբյուրը՝ www.hra.am