Նորություններ

Կալանավորը հայտնել է, որ խոստովանական ցուցմունքի համար ոստիկաններն իրեն բռնության են ենթարկել

05.05.2014

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վ.Յ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (բռնություն գործադրելով զուգորդված՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը): Այս մասին հայտնում է ՀՔԾ պաշտոնական կայքը։

Ըստ կալանավորի հաղորդման` 2014թ. ապրիլի 2-ին` ժամը 23:45-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնում խոստովանական ցուցմունքներ տալու համար ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է բռնությունների, ապա շուրջ չորս ժամ ապօրինի պահվել ոստիկանության հիշյալ բաժնի վարչական շենքում:

Կատարվում է նախաքննություն:

Աղբյուրը՝ www.hra.am