Նորություններ

Դատարանը մերժեց Մարո Գուլոյանի գործով վարույթի կարճման որոշման դեմ ներկայացված բողոքը

12.05.2014

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը ապրիլի 29-ին կայացրած որոշմամբ մերժել է Մարո Գուլոյանի գործով վարույթի կարճման որոշման դեմ ներկայացված բողոքը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ գործով իրականացված քննությունը եղել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ:

«Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը, ևս անտեսեց այն ծանրակշիռ հիմնավորումները, որոնք ինքնասպանության վարկածը խիստ կասկածելի են դարձնում և, փաստորեն, ապացուցեց այն մտահոգիչ իրականության առկայությունը, որ քրեկան գործի հատորների և իրականացված քննչական գործողությունների քանակն է կարևոր ու համոզիչ, այլ ոչ թե դրանց բովանդակությունը»,– եզրակացնում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Մինասյանը։

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի՝ 21-ամյա Մարո Գուլոյանը ինքնասպան է եղել կախվելու միջոցով։ Սակայն հարազատները պնդում են, որ նա ընտանեկան բռնության զոհ է։ Աղջկա մարմնին առկա են եղել բռնության հետքեր։ Նա հղիության 4-րդ ամսում էր և ուներ մեկուկես տարեկան աղջիկ։

Գործում առկա խախտումների մասին այլ հրապարակումներ՝

Մարո Գուլոյանի կասկածելի մահվան դեպքով քրեական գործ չի հարուցվում

Գործում կասկածելի շատ են իրականությունը կոծկող «պատահականությունները»

Մ.Գուլոյանի կարճված և վերսկսված գործի քննությունը հանձնարարվել է նույն մարմնին

Մարոյի ծնողները պահանջել են կրկնակի դատաբժշկական փորձաքննություն

Ամուսինը սպանե՞լ է հղի կնոջը, թե՝ հասցրել ինքնասպանության

Աղբյուրը՝ www.hra.am