Նորություններ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններն ամբողջությամբ ընդունվեցին

15.05.2014

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 15-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը ներկայացվել էր ՀՀ կառավարության կողմից։

Նախագիծն ընդունվեց ձայների հետևյալ հարաբերակցությամբ՝ 67 կողմ, 18 դեմ, 29 ձեռնպահ։ «Կողմ» է քվեարկել միայն ՀՀԿ խմբակցությունը, ԲՀԿ–ն ու ՀՅԴ-ն «ձեռնպահ» են քվեարկել, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը և ՕԵԿ–ը` «դեմ», բացառությամբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի, ով «ձեռնպահ» է քվեարկել:

Կառավարության կատարած փոփոխությունների համաձայն՝ կուտակային վճարները պահելիս հաշվի է առնվում աշխատողների ցանկությունը, և այս փոփոխությունը տարածվում է 2014թ. հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, այսինքն` ստանում է հետադարձ ուժ։

Եթե քաղաքացին համաձայն չէ միանալ համակարգին և գումարներներ փոխանցել կենսաթոշակային ֆոնդերին, կարող է այդ մասին առձեռն կամ փոստով դիմում ներկայացնել գործատուին։ Եթե գործատուն չունի աշխատողի այդ դիմումը, ապա պարտավոր է կուտակային վճարները հաշվարկել և փոխանցել

Հիշեցնենք, որ ոչ իշխանական խորհրդարանական ուժերը այս մոտեցումը համարում են հակասահմանադրական և առաջարկել են հակառակ տարբերակը. քաղաքացին դիմում է գրում այն դեպքում, երբ ցանկանում է մասնակցել պարտադիր կուտակային համակարգին։

Ուժը կորցրած է ճանաչվում գործող օրենքի 76-րդ հադվածը, որով պատասխանատվություն էր սահմանվում պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար:

Աղբյուրը՝ www.hra.am