Նորություններ

Նախագահը ստորագրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը

26.05.2014

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը: Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո։

Հիշեցնենք, որ Կառավարության կատարած փոփոխությունների համաձայն՝ կուտակային վճարները պահելիս հաշվի է առնվում աշխատողների ցանկությունը, և այս փոփոխությունը տարածվում է 2014թ. հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, այսինքն` ստանում է հետադարձ ուժ։

Եթե քաղաքացին համաձայն չէ միանալ համակարգին և գումարներներ փոխանցել կենսաթոշակային ֆոնդերին, կարող է այդ մասին առձեռն կամ փոստով դիմում ներկայացնել գործատուին։ Եթե գործատուն չունի աշխատողի այդ դիմումը, ապա պարտավոր է կուտակային վճարները հաշվարկել և փոխանցել։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, խոսելով այս փոփոխությունների մասին, ասել էր, որ սա միջանկյալ լուծում է, մինչև Սահմանադրական դատարանի որոշումը կատարող ամբողջական փաթեթի ընդունումը։

Աղբյուրը՝ www.hra.am