Նորություններ

Հայկ Կյուրեղյանի նկատմամբ բռնությունների վերաբերյալ գործը ՀՔԾ-ն կարճել է. «Փաստինֆո»

22.10.2014

Photo by PhotoLur

Հատուկ քննչական ծառայությունը որոշում է ընդունել կարճել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի նկատմամբ ոստիկանների կողմիցբռնության ենթարկելու վերաբերյալ գործը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Հայկ Կյուրեղյանի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Վերջինիս փոխացմամբ՝ որոշումն ընդունվել է հոկտեմբերի 13-ին, իսկ հոկտեմբերի 16-ին փոխանցվել է քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքի տակ գտնվող Հայկ Կյուրեղյանին: Փաստաբանը պատրաստվում է բողոքարկել կարճման որոշումը։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, Շանթ Հարությունյանի և մյուսների գործով առաջին դատական նիստի օրը, Երևան քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Հայկ Կյուրեղյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել էր կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա, այնուհետև, իր մոտ եղած օդամղիչ ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ՝ վիրավորելով մի քանիսին։

Ավելի ուշ Հ.Կյուրեղյանը հաղորդում է ներկայացրել ՀՔԾ՝ հայտնելով, որ բերման ենթարկելիս, ապա՝ ոստիկանության բաժնում ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են գործադրել` պատճառելով մարմնական վնասվածքներ։ Հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվել և քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` բռնություն գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելը։ Հոկտեմբերի 13-ին գործը կարճվել է այն հիմնավորմամբ, որ քննությամբ չի ապացուցվել ոստիկանների կողմից Կյուրեղյանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը:

Երվանդ Վարոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում կարճման որոշումը գնահատել է ակնհայտ անհիմն, սակայն ՀՔԾ-ի համար միանգամայն սպասելի որոշում: 

Շարունակությունը՝ սկզբնաղբուր կայքում։

Նույն թեմայով՝

Կենտրոնի դատարանի շենքի դիմաց կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Դատարանի առջև կրակոցներ արձակած Հ.Կ.–ն հաղորդում է ներկայացրել իրեն բռնության ենթարկելու մասին

Աղբյուրը՝ www.hra.am