Նորություններ

ՔՀԿ–ների հացի արտադրամասերում աշխատում է տասը դատապարտյալ

27.03.2015

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տնտեսական բակի տարածքում գտնվող «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացի արտադրամասում 11 մարդ է աշխատում, որից 3-ը բաց տիպի ռեժիմի դատապարտյալներ են: Այս մասին գրում է panorama.am –ը։

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացի այս արտադրամասն ամենամեծն է: Այն ապահովում է 5 քրեակատարողական հիմնարկի («Նուբարաշեն», «Վարդաշեն», «Կենտրոն», «Արմավիր» և «Դապարտյալների հիվանդանոց») հացի պահանջարկը: Այս մասին հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արտադրամասում դատապարտյալներն իրենց ցանկությամբ են աշխատանքի ընդունվում՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով և աշխատանքային պայմանագրով: Աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը 09:00-ին և ավարտվում 17:00-ին: Աշխատանքի վերցնելիս հաշվի են առնվում դատապարտյալի հմտությունները, աշխատելու ցանկությունը, առողջական վիճակը:

Միջին աշխատավարձն այստեղ կազմում է 74 հազար դրամ, որը փոխանցվում է դատապարտյալների դեպոզիտային հաշվին:

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացի արտադրամասեր են գործում նաև «Կոշ», «Արթիկ», «Սևան», «Վանաձոր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում: Ընդհանուր առմամբ, այդ արտադրամասերում (ներառյալ «Նուբարաշենը») աշխատում է 10 դատապարտյալ:

Սկզբանղբյուրը՝ panorama.am

Աղբյուրը՝ www.hra.am