Նորություններ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամների խափանման միջոց կալանքը փոխարինվել է ստորագրությամբ

04.05.2015

Գործով հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ, Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված հինգ անդամների՝ Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի, Գևորգ Սաֆարյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորգարությամբ: Այդ մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ նշված անձինք մեղադրվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության մեջ։

«Որոշումը կայացվել է նկատի առնելով, որ արդեն անցել է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակման օրը և վերոնշյալ անձինք չեն կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, նախաքննության ընթացքում արդեն կատարվել են անհետաձգելի անհրաժեշտ քննչական գործողությունները, ու վերջիններս, ազատության մեջ մնալով, չեն կարող խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, ուստի նախաքննության տվյալ փուլում վերացել է մեղադրյալներին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը»,– նշված է Դատախազության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ www.hra.am