Նորություններ

Քաղաքացու հաղորդմամբ՝ պաշտոնատար անձինք ոստիկանության բաժնում իր նկատմամբ բռնություն են կիրառել

02.07.2015

Քաղաքացի Վալերի Հ.-ն ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունիսի 5-ին իր հարևանի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանելու պատճառով բերման է ենթարկվել ոստիկանության հիշյալ բաժին, որտեղ բաժնի պաշտոնատար անձինք բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Աղբյուրը՝ www.hra.am