Նորություններ

Ոստիկանությունը Բաղրամյանից հեռացրեց ցուցարարներին, 46 անձ բերման ենթարկվեց

06.07.2015

Photo by PAN Photo

Հուլիսի 6-ին ՀՀ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից հեռացրեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի նստացույցի մասնակիցներին և վերականգնեց փողոցի երթևեկությունը:

Ոստիկանությունը նախօրոք բարձրախոսով դիմեց հավաքի մասնակիցներին՝ պահանջելով է վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ տևող արգելափակումը և հեռացնել աղբամաններից կառուցված բարիկադները: Սահմանված ժամկետից հետո ստիկանությունը ուժով հեռացրեց ցույցի մասնակիցներին:

Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ չեղան, սակայն փողոցը ինքնակամ լքել չցանկացողները Բաղրամյան պողոտայից բերվեցինոստիկանության բաժիններ:

Ավելի ուշ Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ բերված 46 անձինք նույն օրը ազատ են արձակվել, հավաքի մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ չեն գործադրվել, երթևեկությունը Բաղրամյան պողոտայում վերականգնված է:

Հիշեցնենք, որ ցուցարարները Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա են իրականացնում հունիսի 22-ից: Թեև հունիսի 23-ի վաղ առավոտյան ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցուցարարներին հեռացրեց պողոտայից, սակայն նույն օրը երեկոյան ավելի մեծ թվով մարդիկ հավաքվեցին Բաղրամյանում, և նստացույցը շարունակվեց: Ցույցի մասնակիցները իրենց բողոքի ակցիան շարունակում են Ազատության հրապարակում:

Աղբյուրը՝ www.hra.am