Նորություններ

Հանրաքվե 2015. ՔՀԻ դիտորդների արձանագրած խախտումները (թարմացված)

06.12.2015

00:40 – 1/08, Ավան – ՔՀԻ դիտորդի հաղորդմամբ՝ 00:38-ի դրությամբ 1/08 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը սպառնում է լրագրողին, որ կջարդի նրա տեսախցիկը:

23:30 - 1/19, Ավան - Ընտրատեղամասից ՔՀԻ դիտորդը հաղորդում է, որ հաշվարկի տվյալները հակասական են: Քվեարկել է 923 անձ: Համաձայն հանձնաժողովի հաշվարկի՝ 402 անձ քվեարկել է Ոչ, 461՝ Այո, 52 քվեաթերթիկ համարվել է անվավեր, իսկ 6-ը՝ խոտան: Անվավեր ճանաչված քվեաթերթիկների մեծ մասը, ՔՀԻ դիտորդի կարծիքով, վավեր էին և համապատասխանում էին ԿԸՀ կողմից սահմանված նմուշին: Դրանց վավեր լինելու հարցը չի դրվել հանձնաժողովի քվեարկությանը, միանձնյա որոշվել է, որ անվավեր են: Հանձնաժողովը թույլ չի տվել ՔՀԻ դիտորդին լուսանկարել այդ քվեաթերթիկները:

23:25 - 1/22, Ավան - Քվեարկությանը 636 անձ է մասնակցել, սակայն հաշվարկի ժամանակ քվեաթերթիկների քանակը եղել է 779:

22:40 - 1/15, Ավան - ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ 22:40-ի դրությամբ հանձնաժողովի անդամները որոշել են ընդմիջել հաշվարկը, առանց հսկողության են թողել քվեաթերթիկները և շրջում են միջանցքով:

Նկար՝

22:20 – 1/30, Նոր Նորք - ՔՀԻ դիտորդը հաղորդում է, որ 1/30 ընտրատեղամասում հաշվարկի ժամանակ քվեաթերթիկներն այնպես են պահում, որպեսզի դիտորդը չտեսնի: Դիտորդի՝ քվեաթերթիկները բոլորին ցույց տալու պահանջին ի պատասխան նրան ասել են, որ դիտորդն իրավունք չունի տեսնելու՝ ինչպես են լրացված քվեաթերթիկները:

22:15 – 1/17, Ավան - ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ ժամը 22:13-ին հաշվարկի կեսից հանձնաժողովը որոշել է ընդմիջում անել՝ անտեսելով իր զգուշացումը, որ հաշվարկը կիսատ թողնելն արգելված է:

21:55 - 1/29, Նոր Նորք – ՔՀԻ դիտորդը հաղորդում է, որ ընտրատեղամասի փակվելուց րոպեներ առաջ ՀՀԿ վստահված անձը երկու այլ անձանց հետ սկսել է «տնական քաշած օղի» խմել, որը տեղամաս է բերել և նրանց հրապարակավ տվել Ազատ հասարակության ինստիտուտի դիտորդը:

21:50 - 1/16, Ավան - 1/16 ընտրատեղամասում հաշվարկի ժամանակ միայն հաշվողն էր տեսնում թերթիկները: Այս պահին իրավիճակը շտկվել է:
Վիդեոն՝  այստեղ:

21:30 - 1/31, Նոր Նորք - Ընտրատեղամասում դպրոցի տնօրենը, որը ո'չ հանձնաժողովի անդամ է, ո'չ էլ վստահված անձ, մասնակցում է հաշվարկի գործընթացին: Նա հրաժարվում է հեռանալ, ասում է՝ «որտեղ կուզեմ, կլինեմ, բեյջ չեմ կախելու, բոլորին ցույց կտամ, շատ անեք, դպրոցի լույսերն էլ կանջատեմ, սաղ ձևերն էլ գիտենք...»: 

21:03 - 1/29, Նոր Նորք - Ընտրատեղամասում հաշվարկը դեռ չի սկսվել: ՀՀԿ վստահված անձը բարձր երաժշտություն է միացրել, աղմկում է: Նախագահի և անդամներից մեկի խնդրանքին, որ չաղմկի, չի արձագանքում:

21:00 - 1/08, Ավան - 1/08 ընտրատեղամասում հաշվարկի ժամանակ ներկա են ՀՀԿ երկու վստահված անձ, նրանցից մեկը հրաժարվում է ներկայանալ:

20:30 - 1/08, Ավան -  Քվեարկության ավարտին քվեատուփը կնքելիս պարզվել է, որ բացակայում են զմրսման կնիքը և կպչուն թղթերը: Քվեատուփը զմրսվել է միայն ժամը 20:00-ին, ընտրատեղամասը փակելու ժամանակ:

Շտկում - բացակայել են միայն կպչուն ժապավենները, որոնք կպցվել են 20:00-ին, տեղամասը փակվելու ժամանակ:

20:30 - 1/31, Նոր Նորք - ՔՀԻ դիտորդին թույլ չեն տալիս մտնել 1/31 տեղամաս՝ հաշվարկը դիտարկելու համար:

19:45 - 1/06, Ավան - Տեսանյութում երևացող կինը նախ քվեարկել է ժամը 09:00-ին, այնուհետև ընտրատեղամաս է այցելել ժամը 12:45, իսկ ժամը 18-ին փորձել է այլ անձի նույնակականցման քարտով նորից քվեարկել, սակայն այդ փորձը կանխվել է ՔՀԻ դիտորդի կողմից:

Վիդեոն՝ այստեղ:

Շտկում - Ավելի ուշ դիտորդը պարզաբանել է, որ սա 18:20-ին գրանցված ահազանգն է, և տեսանյութում ոչ թե խախտում կատարած անձն է, այլ ուրիշ կին է:

[18:20 - 1/06, Ավան - ՔՀԻ դիտորդն արձանագրել է այլ անձի նույնականացման քարտով քվեարկության դեպք: Երիտասարդ Ստելլա Սաֆարյանի անունից քվեարկել է մեծահասակ կին: Հանձնաժողովի անդամները դա չեն նկատել և միայն ՔՀԻ դիտորդն է ուշադրություն դարձրել այդ փաստին: Դիտորդի դիտարկմանն ի պատասխան՝ հանձնաժողովի անդամն ասել է, որ չի նկատել: Որևէ այլ քայլ՝ ուղղված դեպքի արձանագրմանը և խախատողին պատասխանատվության ենթարկելուն, չի արձանագրվել:]

19:45 - 1/35, Նոր Նորք - Թիվ 1/35 տեղամասում անհայտ անձինք ուղղորդում են: Երբ ՔՀԻ դիտորդը փորձել է նկարահանել այդ մարդկանց, ՀՀԿ-ի վստահված անձը գոռացել է նրա վրա՝ ասելով «հելե'ք ստեղից ու էլ չգաք»:

Շտկում - 1/35 տեղամասից ՔՀԻ-ի դիտորդը հայտնում է, որ անհայտ անձինք պարբերաբար ներս ու դուրս են արել քվեարկության սենյակ, հարցրել՝ ինչպես են գործերը, չնայած չեն ունեցել որևէ վկայական, ոչ էլ ընտրող են եղել: Դիտորդը փորձել է նկարահանել նրանց: Տեսնելով դա՝ ՀՀԿ-ի վստահված անձը բարկացել է նրանց վրա և դուրս հրավիրել՝ ասելով. «Հելե'ք ստեղից ու էլ չգաք»:

19:45 - 1/11, Ավան - ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ ժամը 18:40-ին մի ընտրող նկատել է, որ իր դստեր անվան դիմաց արդեն առկա է ստորագրություն, թեև նա քաղաքում չէ և չէր կարող քվեարկել: Դիտորդը պահանջել է արձանագրել խախտումը, սակայն հանձնաժաղովի նախագահը հրաժարվել է՝ ասելով, որ «ինչ-որ խելագարի ասածը հաշվի չեն առնելու»:

19:44 - 1/32, Նոր Նորք - Ընտրողը քվեաթերթիկի ծրարը գցել է տուփը՝ առանց կնքելու: Նրա անձնագրում նույնպես կնիք չի դրվել:

19:59 - 1/08, Ավան - Երիտասարդ տղամարդը ստորագրել է 1934թ.-ին ծնված անձի անվան դիմաց: Դիտորդը նկատել է և այդ մասին հայտնել հանձնաժողովի նախագահին, ով պատասխանել է, թե դիտորդը լավ չի տեսնում:

19:58 - 1/24, Նոր Նորք - Ընտրողներից 4 հոգու դիմաց ստորագրություններ էր դրված, թեև նրանք ասել են, որ չեն քվեարկել: Հանձնաժողովի անդամները ստորագրությունները ջնջել են, որ քվեարկողները ստորագրեն և քվեաթերթիկ ստանան:

Շտկում - Ընտրողը մոտեցել է ստորագրելու և պարզվել է, որ նրա անվան դիմաց արդեն ստորագրված է, թեև նա չի քվեարկել: Երբ ընտրողը դիմել է հանձնաժողովին, ջնջել են ստորագրությունը, որ ընտրողն իր անվան դիմաց ստորագրի՝ պատճառաբանելով, որ տեխնիկական վրիպակ է եղել, տողերն են շփոթել: Հանձնաժողովի անդամներից մեկն արձագանքել է՝ ասելով, դա արդեն նմանատիպ 4-րդ դեպքն է: 

19:15 - 1/12, Ավան - ՔՀԻ դիտորդը հաղորդել է, որ 1/12 ընտրատեղամասի քվեատուփի վրա զմրսման կնիքը բացակայում է, իսկ երկու կողմերի կպչող թղթերը պատռված են:

Շտկում - Նկարագրվածը եղել է ոչթե 1/12, այլ՝ 1/14 տեղամասում: 

Նկար՝

19:50 - ՔՀԻ թեժ գծին զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ 6/03 տեղամասում իր բարեկամի՝ Հարություն Գեռասիմենկոյի անվան դիմաց ստորագրություն է եղել, չնայած որ նա երկրում չէ: Երբ նա այդ մասին հայտնել է հանձնաժողովի անդամներին, նրանցից մեկը ասել է. «Ոչինչ, էդ մի ձայնը չենք հաշվի»:

19:55 - 1/30, Նոր Նորք - Թիվ 1/30 ընտրատեղամասում ուղղորդման մեջ կասկացվողը ձեռք է բերել բեյջ ու ներկայանում է որպես Ազատ հասարակության ինստիտուտի դիտորդ: Մեկ այլ ուղղորդող անձ նրա հետ զրուցեց ու հեռանալիս ասաց. «Լավ խաբարով եմ սպասում»:

19:30 - 1/06, Ավան - 1/06 ընտրատեղամասում ընտրողը եկել է քվեարկելու, սակայն նրա փոխարեն արդեն ստորագրված է եղել ընտրացուցակում: Նույնանման 2 դեպք է արձանագրվել 1/11 ընտրատեղամասում:

Վիդեոն՝ այստեղ: 

19:20 - 1/08, Ավան - Գետնին՝ քվեատուփի կողքը ծրարով քվեաթերթիկ է ընկած եղել: Նախագահը տեսել է և ոչ մի գրանցում չի կատարել:

19:15 - 1/32, Նոր Նորք - Հանձնաժողովի նախագահը պարբերաբար առանձնանում է և զրուցում ՀՀԿ-ի վստահված անձի հետ: Վերջինս մոտենում է ընտրացուցակին, ծանոթանում դրա հետ ու ինչ-որ տեղ զանգահարում: ՀԱԿ-ի ներկայացուցիչը պահանջել է, որ արձանագրեն փաստը, որից հետո ՀՀԿ-ի վստահված անձը հեռացել է:

18:35 - 1/11, Ավան - ՔՀԻ դիտորդին մի ընտրող հայտնել է, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է, սակայն նա չի քվեարկել: Հանձնաժողովի անդամը պատճառաբանել է, որ նրա քույրն է երևի նույնականացման քարտով քվեարկել: Ընտրողն ամուսնու հետ լքել է ընտրատեղամասը: Դիտորդին հայտնել են, որ հենց ընտրողն է ժամեր առաջ քվեարկել:

18:20 - 1/06, Ավան - ՔՀԻ դիտորդն արձանագրել է այլ անձի նույնականացման քարտով քվեարկության դեպք: Երիտասարդ Ստելլա Սաֆարյանի անունից քվեարկել է մեծահասակ կին: Հանձնաժողովի անդամները դա չեն նկատել և միայն ՔՀԻ դիտորդն է ուշադրություն դարձրել այդ փաստին: Դիտորդի դիտարկմանն ի պատասխան՝ հանձնաժողովի անդամն ասել է, որ չի նկատել: Որևէ այլ քայլ՝ ուղղված դեպքի արձանագրմանը և խախատողին պատասխանատվության ենթարկելուն, չի արձանագրվել:

18:30 - 1/05, Ավան - ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ ընտրողը եկել է քվեարկելու, սակայն նրա փոխարեն արդեն ստորագրված է եղել ընտրացուցակում: Խախտումը չի արձանագրվել գրանցամատյանում, ընտրողը չի կարողացել ընտրել և հեռացել է տեղամասից:

Վիդեո 1՝ այստեղ:

Վիդեո 2՝ այստեղ:

18:15 - 1/05, Ավան - ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ 1/05-ում ՀՀԿ վստահված անձը ուղղորդում է. ցուցակներով շրջում է, մարդկանց է զանգում, ընդունում ու ճանապարհում:

Վիդեոն՝ այստեղ: [Տեսանյութի վերջին հատվածում խախտում չկա, մի քանի մարդ քաղաքացուն օգնում է իր անունը գտնել ցուցակում:]

17:55 - 1/31, Նոր Նորք - ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ ԲՀԿ ներկայացուցիչը փաստաթղթեր չունի և պահանջի դեպքում չի ներկայացնում: ՀՀԿ վստահված անձը մարդկանց փոքր խմբերի է ուղղորդում:

17:30 - 1/16, Ավան - ՔՀԻ դիտրոդն արձանագրել է, որ մահացած անձի անվան դիմաց մեկ այլ անձ փորձել է ստորագրել, սակայն խախտումը կանխվել է հանձնաժողովի անդամի կողմից:

17:22 - 1/12, Ավան - Ընտրատեղամասում երկու անձ մոտեցել էին ընտրելու, բայց իրենց հերթն անընդհատ զիջել են: ՔՀԻ դիտորդը հարցրել է, թե ինչո՞ւ են զիջում հերթը և չեն ընտրում ու հեռանում: Նրանցից մեկը անհետացել է, մյուսը մոտեցել է քվեարկելու, բայց անունը ցուցակում չի եղել:

17:00 - 1/08, Ավան - Շարունակվում է Միլենա տաքսի ծառայության մեքենաներով մարդկանց տեղափոխումը ընտրատեղամաս: Դիտորդը նաև նկարահանել է, թե ինչպես է ՀՀԿ վստահված անձը տեղամասի մոտ, դրսում ինչ-որ բան փոխանցում ընտրողներին:

Վիդեոն՝ այստեղ:

16:40 - 1/06, Ավան - ՔՀԻ դիտորդը տեղամասում նկարահանել է, թե ինչպես է մի տղամարդ զանգահարում ցուցակով գրանցված մարդկանց և «կարգադրում» գալ քվեարկության:

Վիդեոն՝ այստեղ:

16:42 - 1/06, Ավան - ընտրատեղամասից ՔՀԻ դիտորդը հաղորդում է, որ 16:30-ին մի ընտրող եկել էր քվեարկելու, սակայն նրա անվան դիմաց արդեն ստորագրություն կար: Հանձնաժողովի անդամը հայտնել է, որ շփոթել է հասցեները և թույլ տվել այս ընտրողի անվան դիմաց ստորագրել մեկ այլ ընտրողի:

16:35 - 1/23, Նոր Նորք - ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ տեղամասում միաժամանակ գտնվում են ՀՀԿ-ի երկու վստահված անձ:

16:20 - 1/29, Նոր Նորք - Ընտրատեղամասից դուրս 50մ շառավղով արձանագրվել են կուտակումներ:

16:18 - 1/32, Նոր Նորք - ՔՀԻ դիտորդի հաղորդմամբ՝ ընտրողներից մեկը բողոքել է, որ իր եղբայրը 20 տարի է չի բնակվում իրենց հասցեում: Անցած ընտրությունների ժամանակ նրա անունը չի եղել ցուցակում, հիմա նորից ընդգրկվել է:

16:15 - 1/27, Նոր Նորք - Քվեախցիկը դասավորված է օրենքի խախտումով:

Նկար՝

16:00 - 1/08, Ավան - Քվեարկողի ծրարի վրա սխալ կնիք են դրել, այնուհետև ծրարը փոխվել է նորով, նույն քվեաթերթիկը դրվել է նոր ծրարում, սակայն սխալ կնքված ծրարը չի մարվել: Հանձնաժողովի նախագահը ծրարը դրել է սեղանին՝ ո՛չ մարում է, ո՛չ էլ թույլ է տալիս նկարահանել:

15:56 - 1/12, Ավան - Z+ տաքսիներով մարդկանց են բերում քվեարկության:

15:47 - 1/21, Ավան - Քվեախցիկների հետևում բաց տարածություն է, որը օրենքի խախտում է:

Նկար՝

15:30 - 1/04, Ավան - ՔՀԻ դիտորդը նկատել է, որ Z+ տաքսի ծառայության մեքենաները և 5-րդ համարի երթուղայինը պարբերաբար տեղափոխում են ընտրողներին: ‪

Նկար՝

15:10 - 1/15, Ավան - Նկարներում երևացող շագանակագույն բաճկոնով տղամարդը ուղղորդում է ընտրողներին: Նկարներն արվել են մի քանի ժամվա տարբերությամբ:

Նկար՝

14:40 - 1/15, Ավան - ՔՀԻ դիտորդի հաղորդում է, որ արձանագրվել է մեկ դեպք, երբ քաղաքացին երկրորդ անգամ է եկել ընտրատեղամաս: Երբ հանձնաժողովի անդամը նկատել է դա և դուրս հրավիրել ընտրողին, հանձնաժողովի նախագահը միջամտել է և հորդորել խնդիր չստեղծել: Բացի այդ, հանձնաժողովի նախագահը պարբերաբար մեկուսանում է ՀՀԿ վստահված անձի հետ և ջերմ զրուցում:

14:40 - 1/08, Ավան - «Միլենա» տաքսի ծառայությունը շարունակաբար 1/08 տեղամաս է բերում ընտրողների:

Նկար՝

14:20 - 1/16, Ավան - Տեղամասում շարունակվում են ընտրողների ուղղորդումները: Բացի դրանից, ինչպես հայտնում է ՔՀԻ դիտորդը, հանձնաժողովի որոշ անդամներ ընտրողներին ուղեկցում են կողքի սենյակ, զրուցում նրանց հետ: Դիտորդին ասում են, որ բարեկամներ են, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը:

14:05 - 1/15, Ավան - Առանց անձնագրի քվեարկել փորձող ընտրողի քվեաթերթիկը ծրարով դեռ շարունակում է մնալ հանձնաժողովի նախագահի մոտ: ՔՀԻ դիտորդի՝ քվեարթերթիկը մարելու և խախտումն արձանագրելու պահանջին ի պատասխան, հանձնաժողովի նախագահն ասում է, որ նման պահանջ չկա և ինքը չի պատրաստվում մարել քվեաթերիկը կամ որևէ գրառում անել խախտման մասին: [Նախորդ հրապարակում -13:30 - 1/15, Ավան - ՔՀԻ դիտորդը հայտնել է, որ 1/15 ընտրատեղամասում մի երիտասարդ մոտեցել է քվեատուփին՝ ծրարը ձեռքին: Երբ հանձնաժողովի անդամը պահանջել է նրա անձնագիրը, նա հայտնել է, որ չունի, դրսում է և շտապ հեռացել է:] ‪

13:57 - 1/24, Նոր Նորք - 1/24 ընտրատեղամասում Քննչական կոմիտեի քննիչները սպառնալիքներով և ճնշում գործադրելով փորձում են ՔՀԻ դիտորդից բացատրություն վերցնել: Բացի այդ, քննիչները խոչընդոտում են դիտորդի գործունեությանը. նրան տևական ժամանակով դուրս են հանել քվեարկության սենյակից և թույլ չեն տալիս վերադառնալ և շարունակել նրա մասնագիտական գործունեությունը:

13:55 - 1/24, Նոր Նորք - 1/24 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել Մարդու իրավունքները Հայաստանում կայքի լրագրողին նկարահանումներ կատարել:

13:45 - Ավանի հոգեբուժարանում շրջիկ արկղով քվեարկությունից հրաժարվող անձանցից պահանջում են, որ եթե չեն ցանկանում քվեարկել, այդ մասին գրավոր գրեն: Օրենքը գրավոր հրաժարվելու պահանջ չի նախատեսում:

13:30 - 1/15, Ավան - ՔՀԻ դիտորդը հայտնել է, որ 1/15 ընտրատեղամասում մի երիտասարդ մոտեցել է քվեատուփին՝ ծրարը ձեռքին: Երբ հանձնաժողովի անդամը պահանջել է նրա անձնագիրը, նա հայտնել է, որ չունի, դրսում է և շտապ հեռացել է: ‪

Վիդեոն՝ այստեղ:

13:28 - 1/15, Ավան - ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ նույն անձը մի քանի անգամ քվեարկել է: Հանձնաժողովի անդամը, երբ նկատել է դա, փորձել է կանխել դա: Ընտրողը շտապ հեռացել է:

13:30 - 1/11, Ավան - Այս պահի դրությամբ ընտրատեղամասում կուտակումներ են. քվեարկության սենյակում 20 ընտրող կա:

13:45 - 1/11, Ավան - ընտրատեղամասում ԲՀԿ վստահված անձը ինչ-որ թղթեր է բաժանում լրացուցիչ ցուցակում ընդգրկված անձանց:

13:53 1/13, Ավան - ընտրատեղամասում գրանցվել է կուտակում՝ մոտ 30 անձ: Հանձնաժողովի նախագահը դիտորդի դիտարկման ի պատասխան ասել է, որ ինքը՝ նախագահը իրավունք չունի այս հարցին լուծում տալու, և որ կուտակում վերացնելը նրա՝ դիտորդի գործն է և առաջարկել է ինքնուրույն լուծել այն:

13:37 - 1/17, Ավան - Այս պահի դրությամբ 1/17 տեղամասում կուտակումները դադարել են:

13:30 - 1/17, Ավան - ՔՀԻ դիտորդի հաղորդմամբ, 1/17 ընտրատեղամասում ժ.12:39-ից չեն դադարում կուտակումները: Դիտորդը մի քանի անգամ հրավիրել է հանձնաժողովի նախագահի ուշադրությունը այդ փաստին, սակայն վերջինս անգործություն է ցուցաբերում և ոչինչ չի ձեռնարկում:

13:25 - 1/30, 1/31, Նոր Նորք - ՔՀԻ դիտորդներից բազմաթիվ հաղորդումներ ենք ստանում քվեարկության գաղտնիության խախտման վերաբերյալ: Լուսանկարներում 1/30 և 1.31 ընտրատեղամասերում տեղակայված քվեախցիկներն են:

12:50 - 1/11, Ավան - Ընրողներից մեկը ՔՀԻ դիտորդին հայտնել է, որ ընտրատեղամասից դուրս մի խումբ տղամարդիք անձնագրեր են բաժանում երիտասարդների, որոնցով վերջինները պետք է քվեարկեն: Երբ ՔՀԻ դիտորդը դուրս է եկել՝ ստուգելու և արձանագրելու խախտումը, նկատել է, որ մի խումբ տղամարդիք ինչ-որ թղթեր են բաժանում, սակայն երբ դիտորդին նկատել են, արագ հեռացել են: Դրանից անմիջապես հետո Բորիս անունով մի տղամարդ մոտեցել է ՔՀԻ դիտորդին և առաջարկել դուրս գալ «խոսելու»:

12:45 - 1/16, Ավան - ՔՀԻ դիտորդը հաղորդում է, որ նկարում պատկերված անձն արդեն 3 ընտրողի ուղեկցել է քվեարկության սենյակ, հետևել է, որպեսզի նրանք քվեարկեն և նրանց հետ հեռացել է:

Նկար՝

12:30 - 1/09, Ավան - ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ ավելի վաղ տեղամաս ներկայացած տղամարդը, որի անունը ենթադրաբար Հովիկ էր, արդեն 4-րդ անգամ է գալիս: Հանձնաժողովի նախագահը նրան դիմել է Արեգ անունով: Դիտորդը հանձնաժողովի նախագահից պարզաբանում է խնդրել: Վերջինս ասել է, որ տղամարդը դպրոցի աշխատակից է և այլևս չի գա տեղամաս:  [նախորդ հրապարակում՝ 12:00 - 1/09, Ավան - ՔՀԻ դիտորդը հաղորդում է, որ ընտրատեղամասում Հովիկ ունունով ներկայացած տղամարդը առնվազն երկու անգամ (վերջին անգամ մոտավորապես ժամը 11-ին) քվեարկողներին ուղեկցել է քվեարկության սենյակ, հետևել է, որ քվեարկեն և նրանց հետ դուրս եկել: Նրա մոտ չի եղել վստահված անձի փաստաթուղթ, նա գրանցամատյանում գրանցված չի եղել, որևէ կարգավիճակ չի ունեցել, սակայն բանավոր հարցման ժամանակ ներկայացել է որպես ՀՀԿ-ի վստահված անձ:]

12:00 - 1/11, Ավան - ՔՀԻ դիոտրդն արձանագրել է, որ ժամը 12-ի սահմաններում երկու հոգի միաժամանակ գտնվել են քվեախցիկում: Նրանցից ոչ մեկը չի գրանցվել որպես ուղեկցող անձ:

Նկար՝ 

12:10 -1/35, Նոր Նորք - ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ ՀՀԿ վստահված անձը տեղամասում շշուկով խոսում է որոշ ընտրողների հետ՝ նախքան քվեարկելը: Քվեախցիկից դուրս գալուց հետո էլ ընտրողի հետ դուրս է գալիս տեղամասից և շարունակում զրուցել:

Նկարը՝

12:05 - 1/19, Ավան - Ընտրատեղամանոում Լիանա անունով մի կին ուղորդում է քվեարկողներին: ՔՀԻ դիտորդի հարցմանն ի պատասխան նա ասել է, որ ՀՀԿ վստահված անձ է, սակայն ոչ վկայական է ունեցել, ոչ էլ գրանցված է եղել գրանցամատյանում: Երբ դիտորդհ հանձնաժողովի նախագահին ասել է, որ այդ կնոջ ներկայությունն ընտրատեղամասում անօրինական է, հանձնաժողովի նախագահը իրավիճակը բացատրել է նրանով, որ այդ կինը մանկապարտեզի (որտեղ գտնվում է ընտրատեղամասը) աշխատակից է, այստեղ ամեն ինչ գիտի, «ընդամենն օգնում է»: Դիտորդի դիտարկումից հետո այդ կինը հեռացել է ընտրատեղամասից:

12:00 - 1/09, Ավան - ՔՀԻ դիտորդը հաղորդում է, որ ընտրատեղամասում Հովիկ ունունով ներկայացած տղամարդը առնվազն երկու անգամ (վերջին անգամ մոտավորապես ժամը 11-ին) քվեարկողներին ուղեկցել է քվեարկության սենյակ, հետևել է, որ քվեարկեն և նրանց հետ դուրս եկել: Նրա մոտ չի եղել վստահված անձի փաստաթուղթ, նա գրանցամատյանում գրանցված չի եղել, որևէ կարգավիճակ չի ունեցել, սակայն բանավոր հարցման ժամանակ ներկայացել է որպես ՀՀԿ-ի վստահված անձ:

11:58 - 1/08, Ավան - Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն ունի ագրեսիվ վարքագիծ, կոպիտ է վարվում թե՛ ընտրողների, թե՛ դիտորդների հետ. բղավում է նրանց վրա: ՔՀԻ դիտորդի նկարած տեսանյությում երևում է, թե ինչպես է վերջինս հարձակվում Ասպարեզ օրաթերթի լրագրողի վրա:
Այս պահին հանձնաժողովի նախագահը լքել է ընտրատեղամասը՝ հայտնելով, թե գնում է անձնագրային բաժին:

Վիդեոն՝ այստեղ:

11:50 - 1/04, Ավան -  ՔՀԻ դիտորդի հաղորդմամբ ժամը 10:12-ին տարեց մի տղամարդ փորձել է քվեարկել կնոջ անձնագրով: Հանձնաժողովի անդամը գրանցել է վերջինիս և տվել քվեաթերթիկն ու ծրարը: Քվեատուփի մոտ կանգնած հանձնաժողովի մեկ այլ անդամ նկատել է խախտումը և այդ մասին հայտնել նախագահին: Նախագահը մարել է քվեաթերթիկը: Ընտրողը պատճառաբանել է, որ չի նկատել, որ իր հետ վերցրել է կնոջ անձնագիրը: Իսկ նրան քվեաթերթիկ տրամադրած հանձնաժողովի անդամն ասել է, որ չի նկատել, քանի որ ուշադրությունը կենտրոնացրել է հասցեի վրա և նկարին չի նայել: 

11:45 - 1/24, Նոր Նորք -  Տեղամասում քվեախցիկի ոչ ճիշտ տեղադրված լինելու խնդիրը լուծվել է: [11:15 - 1/24, Նոր Նորք - ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ տեղամասում քվեարկության գաղտնիությունը չի ապահովվում: Քվեախցիկների ետևում դուռ և պատուհան կա և երևում է թե քաղաքացիներն ինչպես են քվեարկում: Մեր դիտորդը բարձրաձայնել է այդ մասին, սակայն խնդրին դեռ լուծում չի տրվել:]

11:37 - 1/08, Ավան - ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահից բազմաթիվ բողոքներ են ստացվում և՛ դիտորդներից, և՛ քվեարկողներից: Նա կոպիտ է վարվում վերջիններիս հետ, բղավում նրանց վրա:

Վիդեոն՝ այստեղ: 

11:35 - Թիվ 1 ընտրատարածքի մի շարք ընտրատեղամասերում շատ ցուրտ է, սենյակներն ընդհանրապես չեն ջեռուցվում: Հատկանշական է, որ նույն շենքում գտնվող ընտրատեղամասերից 1/33-ը չի ջեռուցվում, իսկ 1/32-ը ջեռուցվում է:

11:15 - 1/08, Ավան - ընտրատեղամասում պարբերաբար արձանագրվում են կուտակումներ: Դիտորդները բազմիցս դիմել են հանձնաժողովի նախագահին, սակայն վերջինս անգործություն է ցուցաբերում և որևէ քայլ չի ձեռնարկում իրավիճակի շտկման համար:

Նկար՝ 

11:00 - 1/29, Նոր Նորք - Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկության է եկել 82 հոգի: Տեղամասի մուտքն ամբողջովին սառցակալած է, միջոցներ չեն ձեռնարկվել ճանապարհը մաքրելու համար:

11:15 - 1/24, Նոր Նորք - ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ տեղամասում քվեարկության գաղտնիությունը չի ապահովվում: Քվեախցիկների ետևում դուռ և պատուհան կա և երևում է թե քաղաքացիներն ինչպես են քվեարկում: Մեր դիտորդը բարձրաձայնել է այդ մասին, սակայն խնդրին դեռ լուծում չի տրվել:

Վիդեոն՝ այստեղ: 

Նկար՝

10:50 - 1/21, Ավան - Տեղամասում կուտակում է, 20 հոգի միաժամանակ գտնվում է տեղամասում:

10:25 - 1/23, Նոր Նորք - ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ անգամ հանձնձնաժողովի նախագահի նկատողությունից հետ ՀՀԿ վստահված անձը տեսանելի վայրում չի կրում իր բեյջը: 

10:25 - 1/24, Նոր Նորք - ՔՀԻ դիտորդը հաղորդում է, որ տեղամասի բացվելու պահից ի վեր ՀՀԿ վստահված անձը շատ ակտիվ է, խոչընդոտում է մեր դիտորդի աշխատանքին: Վերջինս ընտրողներից հասցեներ է հարցնում, անձնագրերն է ստուգում, երբ մարդկանց հոսքը դադարում է, ասում է «հելեք դուրս, մարդ բերեք»: Հանձնաժողովի նախագահին հրավիրում է այլ սենյակ առանձնազրույցի, հրահանգներ է տալիս ընտրասենյակում, ասում է, թե ով ինչ պետք է անի: Տեղամասում այլ դիտորդներ չկան: ՔՀԻ դիտորդը ցանկացել է գրանցամատյանը նայել, ՀՀԿ վստահված անձը խոչընդոտել է, սկսել է գոռգոռալ:

Նկար՝

10:15 - 1/20, Ավան - ՔՀԻ դիտորդը հաղորդում է, որ ընտրատեղամասի մուտքի վրա ոչ մի ցուցանակ չի եղել: Տեղամասի համարը դռան վրա փակցվել է (երևում է նկարում) մեր դիտորդի զգուշացումից հետո:

Նկար՝

09:36 - ՔՀԻ շրջիկ մեքենաները նույն անձին հանդիպել են մի քանի տարբեր ընտրատեղամասում: Նա նախ ներկայացել է որպես ընտրող, այնուհետև՝ որպես վստահված անձ, սակայն վկայական չի կրել: Հանձնաժողովի նախագահին ասելուց հետո այդ անձը դուրս է հրավիրվել:

08:00-09:50 - Ավան - ՔՀԻ շրջիկ մեքենաները հինգ տարբեր ընտրատեղամասերի մոտ (1/01, 1/02, 1/03, 1/04, 1/12, 1/16) նկատել են «Z+» և Միլենա տաքսի ծառայության տաքսիներ, որոնք «Այո»-ի շտաբների մոտից ընտրողներին տեղափոխում են տարբեր ընտրատեղամասեր՝ ընտրելու:

Նկար՝

08:00 - 1/4, Ավան - Դիտորդին ներս են թողել: Նա պահանջել է, որ հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրեն մուտք գործելը խոչընդոտելու փաստը: Հանձնաժողովի նախագահը թույլատրել է գրանցել խախտումը, սակայն քարտուղարը հրաժարվում է:

07:30 - 1/4, Ավան - ՔՀԻ դիտորդին չեն թողել 1/04 ընտրատեղամաս մուտք գործել՝ ասելով, որ իրավունք չունի մասնկացելու հանձնաժողովի նիստին: Ներս են թողել միայն 08:00-ին, երբ ընտրատեղամասը բացվել է:

07:30 - 1/29, Նոր Նորք - Տեղամասը գտնվում է մանկապարտեզի 2-րդ հարկում և մատչելի չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:

07:30-07:45 - ՔՀԻ-ից զանգահարել են ԿԸՀ՝ 1/04 տեղամասում դիտորդի մուտք գործելը խոչընդոտելու մասին հայտնելու համար, սակայն հեռախոսահամարները չեն պատասխանում:

Աղբյուրը՝ www.hra.am