Նորություններ

Ընտրախախտումների վերաբերյալ քննվող 10 գործ ՔԿ-ն ուղարկել է դատարան

01.02.2016

Photo by investigative.am

2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող 32 քրեական գործերից, հունվարի 29-ի դրությամբ, դատարան է ուղարկվել 10 քրեական գործ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ 

Նշված քրեական գործերը վերաբերում են թիվ 8/08, 8/25, 10/15, 10/14, 2/32, 1/07, 39/39, 33/35, 34/05, 37/09 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերին։

Նշված քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 10 անձի, որոնց վերաբերյալ մեղադրական եզրակացությունները հաստատվել են նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից և ուղարկվել դատարան։

2 քրեական գործի վարույթ կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Աղբյուրը՝ www.hra.am