Նորություններ

Ապրիլի 5-ի հրադադարից հետո հայկական կողմի զոհերի թիվն ավելացել է

31.05.2016

Photo by Photolure

ԼՂՀ Պաշտպանության բանակը մինչ օրս չի արձագանքել www.hra.am կայքի կողմից 2016թ. մայիսի 4-ին ՊԲ նախարարին հասցեագրված նամակին, որով խնդրել էինք տեղեկատվություն տրամադրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վերջին էսկալացիային հաջորդած հրադադարի պայմանավորվածությունից հետո գանցված մարդկային կորուստների վերաբերյալ: Այնուամենայնիվ, ՀՀ Զինված ուժերի (www.mil.am) և ԼՂՀ Պաշտպանության բանակի (www.nkrmil.am) պաշտոնական կայքերում հրապարակված մամուլի հաղորդագրությունների հիման վրա www.hra.am-ը հաշվել է, որ ապրիլի 5-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ձեռբերված հրադադարից հետո զոհվել է Պաշտպանության բանակի առնվազն 17 զինծառայող:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ ՊԲ հաղորդել էր, որ ապրիլի 2-5-ը հակառակորդի հետ անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 93 զոհ, որից 88-ը զինվորականներ են, 4-ը՝ քաղաքացիական անձինք: Բոլոր 4 քաղաքացիական անձինք, որից մեկը 12-ամյա երեխա էր, 3-ը՝ տարեց մարդիկ, Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործության զոհ են դարձել:

Աղբյուրը՝ www.hra.am