Նորություններ

Հաշտարարության թեմայով աշխատանքային հանդիպում պրոբացիայի ծառայողների համար

13.07.2016

Քաղաքացիական հասարակության ինստիտուտն (ՔՀԻ) ակտիվորեն համագործակցում է նորաստեղծ Պրոբացիայի ծառայության հետ՝ տրամադրելով տեխնիկական և փորձագիտական աջակցություն և խորհրդատվություն: Սա նաև բխում է ՔՀԻ առաջնահերթություններից ՝ օրենքի հետ խնդիրներ ունեցող անձանց պաշտպանություն և Հայաստանում պրոբացիայի արդյունավետ և լիարժեք գործող ծառայության զարգացման խթանում:

Հուլիսի 13-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կազմակերպել էր աշխատանքային հանդիպում՝ քննարկելու հաշտարարության հիմունքները՝ տուժողի և պրոբացիայի շահառուի հաշտեցման ծրագրերի համատեքստում, ինչը «Պրոբացիայի մասին» օրենքի բաղկացուցիչ մասն է:

Միջոցառման գաղափարը ծնվել է Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ Լևոն Ավետիսյանի հետ խորհրդատվական հանդիպման արդյունքում: Հենց այս բաժնի հենքի վրա է ստեղծվում Պրոբացիայի ծառայությունը: Այսպիսով, երբ քննարկվում էր տուժողի և պրոբացիայի շահառուի հաշտեցման գործընթացի իրականացման մեթոդները, պարոն Ավետիսյանը շեշտել է իր անձնակազմի կարողությունների զարգացման և վերապատրաստման անհրաժեշտությունը՝ հատկապես նմանատիպ գործունեության իրականացման համար: Նրա խոսքերով՝ չնայած այն փաստին, որ տուժողի և պրոբացիայի շահառուի հաշտեցման դրույթն ուժի մեջ է մտնելու միայն 2018 թվականին, անձնակազմի համապատասխան վերապատրաստումները պետք է սկսվեն հնարավորինս շուտ: Այս խնդիրը հրամայական է դարձել Պրոբացիայի օրենքում նոր ներմուծված՝ տուժողի և պրոբացիայի շահառուի հաշտեցման ինստիտուտի ապագայի համար:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՔՀԻ-ն որոշեց կազմակերպել հաշտարարության հայեցակարգին և տուժողի ու պրոբացիայի շահառուի հաշտեցման գործընթացում նրա դերին նվիրված աշխատանքային հանդիպում:

Աշխատանքային հանդիպման նպատակները

Աշխատանքային հանդիպման նպատակն էր սկսել ապագայում տուժողի և պրոբացիայի շահառուի հաշտեցման ծրագրերի մշակման և իրականացման համար պատասխանատու անձանց կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանք՝ քրեական արդարադատության ոլորտում հաշտարարության պրակտիկ գիտելիքները զարգացնելու, Պրոբացիայի ծառայության շահառուների գործերի ավելի լավ կառավարման և Հայաստանում վերականգնողական արդարադատության մշակույթի զարգացման նպատակով:

Հոդվածն ամբողջությամբ՝ անգլերեն տարբերակում 

Աղբյուրը՝ www.hra.am