Նորություններ

Կառավարությունը հաստատեց Պրոբացիայի պետական ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը

14.07.2016

Հուլիսի 14-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց Պրոբացիայի պետական ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը: Ծառայությունը բաղկացած է լինելու կենտրոնական մարմնից, Երևանի քաղաքային մարմնից և մարզային մարմիններից:

Պրոբացիայի պետական ծառայությունը պետք է ստեղծվի Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության Այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման հենքի վրա: Այն կատարելու է հետևյալ գործառույթները՝

  • ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և դատարանի կողմից կիրառված հարկադրանքի այլ միջոցների կատարում,
  • այլընտրանքային խափանման միջոցների կատարում` գնահատելով պրոբացիայի ծառայության շահառուի ռիսկերը և կարիքները,
  • պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ պրոբացիայի ծառայության կողմից անձի վերաբերյալ խորհրդատվական զեկույցների տրամադրում,
  • պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված, հղի կանանց, մինչև երեք տարեկան երեխա ունեցող կամ պատժի կրումը հետաձգված կամ պատժի կրումից ազատված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողության իրականացում:

«Պրոբացիայի մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվել էր մայիսի 18-ին:

Աղբյուրը՝ www.hra.am