Նորություններ

Պրոբացիայի ծառայության կանոնադրությունը. գործառույթներ և կառուցվածք

26.09.2016

2016թ. հուլիսին ՀՀ կառավարությունը հաստատեց «ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայության կանոնադրությունը», որն ուժի մեջ մտավ սեպտեմբերից:

Կանոնադրությամբ սահմանվում է, որ Պրոբացիայի պետական ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) նախարարության առանձնացված ստորաբաժանում է, որը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի ՀՀ կառավարության որոշմամբ:

Ծառայության գործունեությունը կազմակերպում և ընդհանուր վերահսկողություն է իրականացնում արդարադատության նախարարը:

Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է ծառայության ղեկավարը (Պրոբացիայի պետական ծառայության պետը), որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։

Ծառայության գործառույթները

Ծառայությունը՝

•ապահովում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը,

•ապահովում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցների կատարումը,

•ապահովում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը,

•տրամադրում է պրոբացիայի շահառուի վերաբերյալ խորհրդատվական զեկույցներ, ներկայացնում հաշվետվություններ և միջնորդություններ,

•վերահսկողություն է իրականացնում պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ,

•իրականացնում է հաշտարարություն,

•իրականացնում է վերասոցիալականացման միջոցառումներ,

•իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Ծառայության կառուցվածքը

Պրոբացիայի պետական ծառայությունն ունի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներ։ Այն բաղկացած է կենտրոնական մարմնից, Երևանի քաղաքային մարմնից և մարզային մարմիններից (ստորաբաժանումներ ունի բոլոր մարզերում):

Ծառայության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, որոնք պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Աղբյուրը՝ www.hra.am