Նորություններ

ՀՀ Արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայության կամավորների ներգրավման հայտերի ընդման համար ներկայացվող պահանջները

03.04.2017

Ս.թ. մարտի 19-ին ուժի մեջ մտավ «Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները եվ նրանց ներգրավման կարգը սահմանելու մասին» կառավարության փոտրվարի 23-ի որոշումը, ինչի հիման վրա ՀՀ Արդարադատության նախարարությունը նախատեսում է Պրոբացիայի պետական ծառայությունում  ներգրավել կամավորներ՝ հուսալով, որ կամավորները կնպաստեն Պրոբացիայի ծառայության արդյունավետ գործունեությանը և աջակցություն կցուցաբերեն Պրոբացիայի ծառայության աշխատանքներում:

Պրոբացիայի ծառայության կամավոր կարող է դառնալ բարոյական և էթիկական բարձր հատկանիշներ, թիմային աշխատանքի հմտություններ, պատասխանատվության զգացում, պարզ, սահուն արտահայտվելու, մտքերը գրավոր շարադրելու և տեղեկատվությունը ժամանակին փոխանակելու կարողություն ունեցող 18 տարին լրացած այն անձը, ով տիրապետում է հայերենին և ունի իրավագետի, սոցիոլոգի կամ հոգեբանի մասնագիտություն կամ Պրոբացիայի պետական ծառայության գործառույթների իրականացմանն անհրաժեշտ համապատասխան որակավորում:

Որպես կամավոր ներգրավվելու համար անհրաժեշտ է դիմումը (պետք է պարունակի դիմողի անունը, ազգանունը և հայրանունը, բնակության հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, աշխատանքի վայրը, հեռախոսահամարը), ինքնակենսագրությունը, հիմնավորում պարունակող նամակը, 2 գունավոր լուսանկարը (3 x 4 չափսի), անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, ուսման վայրից տեղեկանքը կամ բարձրագույն կրթության վկայականը և վկայականի պատճենը (դրանց առկայության դեպքում), աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում) ներկայացնել անձամբ ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայություն կամ ուղարկել armprobation@gmail.com էլեկրոնային հասցեին:

ՀՀ Պրոբացիայի պետական ծառայությունը հույս ունի, որ կամավորները իրենց եռանդի ու անհատական բարձր հատկանիշների շնորհիվ կփորձեն իրականացնել սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական ծրագրեր, որոնք կնպաստեն հանցանք կատարած անձանց վերասոցիալականացմանը և կխթանեն հասարակության մեջ նրանց վերաինտեգրմանը:

Աղբյուրը՝ www.hra.am