Նորություններ

Պրոբացայի պետական ծառայության Լոռու աշխատակիցները սովորեցին կիրառել Ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը

06.09.2017

Ս.թ. սեպտեմբերի 5-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «Քաղաքացիական հասարկության ինստիտուտ» ՀԿ-ը ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության հետ համագործակցությամբ կազմակերպել էր վերապաստրաստման դասընթաց Պրոբացիայի ծառայության աշխատակիցների համար:

Դասընթացի հիմնական նպատակն էր Ծառայության աշխատակիցներին ներկայացնել Ռիսկերի և կարիքների գնահատման էլեկտրոնային գործիքի (ՌԿԳԳ) կիրառման առանձնահատկությունները և դրանով աշխատանքի նրբությունները, ինչպես նաև աշխատակիցներին նախապատրաստել ՌԿԳԳ-ով աշխատանքին:

Դասընթացը անցկացվում էր ՀՀ ԱՆ կողմից ազդարարված պիլոտային ծրագրի շրջանակում, որի նպատակն է պարզել ՔՀԻ-ի կողմից մշակած գործիքի համապատասխանությունը ներկայումս Պրոբացիայի պետական ծառայության առջև ծառացած խնդիրներին և նպատակներին: Պիլոտային ծրագիրը անցկացվում է Երևան քաղաքում ու Լոռու մարզում և կշարունակվի մինչև հոկտեմբերի սկիզբը:

Դասընթացին մասնակցել են Ծառայության Լոռու մարզային բաժնի բոլոր պետական ծառայողները, որոնց արտահայտած դիտարկումները տեղ կգտնեն ՌԿԳԳ-ի վերջնական տարբերակում։

Դասընթացի մասնակիցները տեսական գիտելիքներից բացի, հնարավորություն ունեցան գործնականում կիրառել ստացած գիտելիքները և վարժել ՌԿԳԳ-ը կիրառելու իրենց ունակությունը: Դասընթացի մասնակիցների դրսևորած մեծ հետաքրքրության և պատրաստակամության շնորհիվ հնարավոր եղավ արդյունավետ օգտագործել հատկացված ժամանակը և իրական գործերի վրա գործնական հմտություններ ձեռք բերել:

Աշխատաժողովի կազմակերպումը և ՌԿԳԳ-ի մշակումը հնարավոր է դարձել ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) ֆինանսական աջակցությամբ:

Աղբյուրը՝ www.hra.am