Բնապահպանական ակցիա

Դեկտեմբերի 29-ին` ժամը 11-ին, ՀՀ կառավարության շենքի մոտ տեղի կունենա բնապահպանական ակցիա: Մասնակիցները ներկայացնելու են իրենց պահանջը` ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան, Սյունիք, Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի և Սյունիք գյուղերի 608 հեկտար հողերը «բացառիկ գերակա հանրային շահ» անվան տակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին վարձակալության իրավունքով հանձնելու Կառավարության 627-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
Այնուհետև տեղի կունենա քայլարշավ դեպի ՀՀ նախագահի նստավայր: ՀՀ նախագահից մասնակիցները պահանջելու են ընդունել իրենց և ապահովել քննարկում` այս ոլորտում ծառացած խնդիրները համատեղ քննարկելու և լուծման եղանակներ գտնելու նպատակով: Ակցիան կազմակերպում է «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը։
«Հայաստան 2011. առանց պատրանքների» զեկույցի շնորհանդես–քննարկում

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է մասնակցելու «Հայաստան 2011. առանց պատրանքների» զեկույցի շնորհանդեսին:
Զեկույցն անդրադառնում է Հայաստանի ներքին, արտաքին և տնտեսական հիմնական զարգացումներին` առաջարկելով կանխատեսումներ և լուծումներ:
Երևան հյուրանոցի Ռոսսինի սրահում դեկտեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա քննարկում` զեկույցում արտացոլված հիմնական քաղաքական, տարածաշրջանային և տնտեսական խնդիրների շուրջ:
Մասնակցության համար զանգահարել 500 119 համարով:
Ամանորյա օգնություն անապահով երեխաներին
«Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամ»-ի մի խումբ հոգեբան–կամավորներ կազմակերպում են ամանորյա միջոցառում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար։ Այդ նպատակով հավաքագրում են խաղալիքներ, հագուստ, գրենական պիտույքներներ, քաղցրավենիք, դրամ։
Նախաձեռնության արդյունքների նկարները կտեղադրվեն Հիմնադրամի ֆեյսբուքյան էջում: Նվերները փոխանցելու համար կարելի է այցելել Կորյունի 19ա, 2-րդ հարկ՝ Երիտասարդական միության գրասենյակ, որը համաձայնել է համագործակցել կազմակերպիչների հետ կամ կարող եք զանգահարել Ալինային՝ 095 079 339, Լիլիթին՝ 093 35 30 21, 095 51 60 23 Արմինեին՝ 055 736 732:
Հանրային թղթակցության դասընթաց-ճամբար

Հանրային լրագրության ակումբը հունվարի 15-19, ամեն օր՝ ժամը 10-ից 18:00-ը, կազմակերպում է դասընթաց-ճամբար, որի ընթացքում լրագրողները հնարավորություն կունենան լրագրողական և թղթակցական նոր գիտելիքներ ստանալ, համագործակցել և աշխատել լրագրողներից ու հանրային թղթակիցներից բաղկացած խմբերում՝ լուսաբանելով հասարակական կարևորության խնդիրներ: Մանրամասն` այստեղ:
Սեմինար-վերապատրաստում «Մարդու իրավունքների և համայնքային հիմնախնդիրների ուսուցման» թեմայով
«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն սկսում է իրականացնել «Դպրոց-համայնք միավորումը հանուն ավելի լավ միջավայրի» համայնքային հիմնախնդիրների և մարդու իրավունքների ուսումնասիրության ծրագիրը Քաունթերփարթ ինթերնեշնլ, Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։
Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել երկօրյա սեմինար-վերապատրաստում նվիրված համայնքային հիմնախնդիրների և մարդու իրավունքների ուսումնասիրմանը, որին կմասնակցեն հանրակրթական դպրոցների «Հասարակագիտություն» առարկան դասավարդող 20 ուսուցիչներ և մարդու իրավունքների պաշտպանության ու կրթութան ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների 10 ներկայացուցիչներ։
Երկօրյա սեմինարը տեղի կունենա 2012թ. հունվարի 21-22, Երևանի Ռեժինե հյուրանոցում։ Մանրամասներն` այստեղ: Դիմումների ընդունման վերջնաժակետն է 2012թ. հունվարի 9-ը՝ ժամը 18:00:
«Բանավեճի հիմունքները և դրա կիրառումը» թեմայով ինտերակտիվ ուսուցում
ԲՀՀ-Հայաստանը հայտարարում է մրցույթ ԲՈՒՀ-երի բակալավրի և մագիստրոսի I կուրսի ուսանողների համար`«Բանավեճի հիմունքները և դրա կիրառումը» թեմայով ինտերակտիվ ուսուցմանը մասնակցելու համար: Ծրագրի նպատակն է ստեղծել ուսանողական բանավեճի ակումբներ բուհերում և ուսանողներին ներգրավել լավ կառուցված և կշռադատված բանավեճի մեջ այնպիսի հարցերի շուրջ, որոնք կարևոր են իրենց կյանքի, ուսման և հասարակության համար: Մանրամասներն` այստեղ:





















