Մեր մասին

«Մարդու իրավունքները Հայաստանում»՝ www.hra.am կայքը, 2003թ. հիմնադրել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն` կարևորելով մարդու իրավունքներն ու հանրային իրազեկումը քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացում:

Կայքն անդրադառնում է մարդու իրավունքների պաշտպանությանն ու խախտումներին առնչվող խնդիրներին' նորությունների, հոդվածների, տեսանյութերի և հարցազրույցների միջոցով: Ներկայացվում են նաև միջազգային և տեղական կազմակերպությունների, փորձագիտական խմբերի' մարդու իրավունքներին վերաբերող ուսումնասիրություններն ու զեկույցները:  

Իրավապաշտպան կազմակերպությունների համար www.hra.am կայքը տեղեկատվության փոխանակման դաշտ է: Այս ոլորտում գործող կազմակերպությունները կայքի ուշադրության կենտրոնում են մշտապես թարմացվող հասցեագրքի, միջոցառումների լուսաբանման և հայտարարությունների տարածման միջոցով:

www.hra.am կայքը պատրաստ է համագործակցության իրավապաշտպան կազմակերպությունների հետ. հասցեագրքում գրանցվելու, հայտարարությունների տարածման և տեղեկատվության փոխանակման համար խնդրում ենք գրել մեզ' hra@csi.am հասցեով:

Խմբագրակազմ

Համակարգող` Թամարա Հովնանյան (tamara@csi.am)
Խմբագիր` Աղավնի Եղիազարյան  (aghavni@csi.am)
Իրավաբան` Արման Զրվանդյան  (arman.zrvandyan@csi.am)
Լրագրող-համակարգող` Սոֆյա Մանուկյան (sofia@csi.am)
Լրագրողներ` Կարինե Իոնեսյան (karine@csi.am)
                 Մերի Ալեքսանյան (mery@csi.am)

Կայքի նյութերը մասնակի կամ ամբողջական արտատպելու դեպքում հղումը www.hra.am-ին պարտադիր է:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տեսակետների հետ:

Կայքի գործունեությունը համակարգվում է ԲՀՀ-Հայաստանի ֆինանսական աջակցությամբ:

Մարդու իրավունքները Հայաստանում

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
Հայաստանի Հանրապետություն
Երևան 0025, Այգեստան 11 փողոց, 43 շենք
Հեռ.՝ (+37410) 574317
Ֆաքս՝ (+37410) 559634
Էլ.փոստ՝   hra@csi.am , csi@csi.am
Էլ. հասցե՝  www.hra.am , www.csi.am