Տեսանկյուն

Հայաստան. լրացավ Ոստիկանության շենքում Լեւոն Գուլյանի մահվան երկրու տարին

11.05.2009

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա 
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ 
Հայաստանի հելսինկյան կոմիտե 
Ընդդեմ իրավական կամայականության 
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 
Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն

Համատեղ հաղորդագրություն

Երեւան – Փարիզ, 12 մայիսի, 2009

Մայիսի 12–ին լրանում է Լեւոն Գուլյանի ողբերգական մահվան երկրորդ տարելիցը (տես http://www.levon-gulyan.info, http://www.fidh.org/Armenia-Witness-to-a-shooting-dies)։ Լեւոն Գուլյանը 2007 թվականի մայիսի 12-ին որպես վկա կանչվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, հետո տեղափոխվել ՀՀ ոստիկանության շենք: Մի քանի ժամ անց նրա ընտանիքի անդամները տեղակացել էր, որ Լեւոնը մահացել է։ Ըստ ոստիկանության վարկածի, Լեւոն Գուլյանը փախուստի փորձ կատարելիս ընկել է երկրորդ հարկից ու մահացել: Գուլյանի հարազատների պնդմամբ, Լեւոնի մահը ոստիկանների կիրառած ծեծի եւ խոշտանգումների հետեւանք է:

Երկու տարի անարդյունավետ հետաքննությունից հետո, 2009թ. ապրիլի 16-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը երկրորդ անգամ կարճեց Լևոն Գուլյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործը՝ «հանցակազմի բացակայության» հիմքով։ Ոչ մի պաշտոնյա պատասխանատվության առաջ չի կանգնեցվել Հայաստանի ոստիկանության բաժնում մահվան դեպքի համար։

Մենք, ներքոստորագրյալ կազմակերպությունները, արտահայտում ենք մեր խորհին անհանգստոթյունը այն փաստի վերաբերյալ, որ Ոստիկանության շենքում մահացել է Հայաստանի քաղաքացի, եւ երկու տարի անց այդ մահվան համար պատասխանատվություն կրողները չեն հայտնաբերվել եւ չեն պատժվել։ Մենք մտավախություն ունենք, որ այս իրավիճակը կնպաստի մարդու իրավունքները պաշտպանելու եւ երաշխավորելու համար կոչված կառույցների եւ հատկապես ոստիկանության հանդեպ հասարակության անվստահությանը։

Մեր կազմակերպությունները հիշեցնում են, որ պետությունը պարտավոր է իրականացնել լիարժեք, անկախ եւ անաչառ հետաքննություն, հայտնաբերել փաստեր եւ արդարադատության առաջ կանգնեցնել պատասխանատուներին։ Մենք մեկ անգամ եւս կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին գործել Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին Եվրոպական կոնվենցիայի եւ Խոշտանգումների եւ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ–ի կոնվենցիայի դրույթներին համապատասխան։ Այդ կոնվենցիաները պարտավորեցնում են մասնակից պետություններին անցկացնել խոշտանգումների վերաբերյալ բողոքների հիման վրա հետաքննություն եւ քրեական հետապնդման ենթարկել մեղավորներին։