Տեսանկյուն

«Իմ տղային դաժանաբար խոշտանգել են, սպանել են»

16.12.2010

2010թ. դեկտեմբերի 16 Կառավարության շենքի առջև էր նաև Տավուշի մարզի զորամասերից մեկում կասկածելի հանգամանքներում մահացած պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը։ Ըստ պաշտոնական վարկածի՝ Ա.Նազարյանին ինքնասպանության են դրդել, սակայն հարազատները պնդում են, որ Արտակին առանձնակի դաժանությամբ խոշտանգել են ու սպանել։

«Պնդում եմ, որ իմ տղայի սպանությունը կանխամտածված, առանձնակի դաժանությամբ, խմբակային, դիտավորյալ սպանություն էր։ Միայն այդ հոդվածն է Արտակի համար ճիշտ։ Եթե դուք տեսնեք տղայիս նկարները, կցնցվեք։ Գրիմի տակ, էլի երևում են բռնության հետքերը։ Նրանց գազանությունը, ճիվաղությունը սահման չունի։ Իրեն սպանեցին միայն զինվորներից «նալոգ» չհավաքելու համար, զինվորի հետ լավ վարվելու համար։ Դա ակնհայտ է, ուրիշ պատճառ չկա»,- ասում է տիկին Հասմիկը։

«Եթե իրենք գործը այսօր կոծում, են, մեզ չեն տալիս այն նյութերը, որոնցով մենք ուզում ենք արտասահմանում լրացուցիչ փորձաքննություն պատվիրել, որովհետև իրենց փորձաքննությունները բոլորը կեղծ են, ուրեմն իրենք նպատակ ունեն ծածկելու, հովանավորելու էդ տականքներին»,- եզրակացնում է Արտակ Նազարյանի մայրը։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am