Տեսանկյուն

Թեժ գծին ստացված ահազանգերի թիվը 19։20-ի դրությամբ 140 է. գրանցվել են արտառոց դեպքեր

06.05.2012

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» շարունակում է իրավական շտապ օգնության մեքենաներով շրջել ՀՀ բոլոր մարզերի ընտատարածքներում։ Ժամը 19։20-ի դրությամբ 30 մեքենաները 350-ից ավելի այցելություններ են կատարել ընտրատեղամասեր։ Իսկ 080-080-804 թեժ գծին ստացված ահազանգերը 140-ն են։

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը Գյումրիից հայտնում է, որ ՔՀԻ դիտորդը 34/04 ընտրատեղամասում ժամը 19։00-ի դրությամբ արձանագրել է, որ քվեատուփերը փակված և կնքված չեն։

Նա դիմել է հանձնաժողովի նախագահին, սակայն վերջինս հրաժարվել է թե՛ արձանագրություն կազմելուց, թե՛ խախտումը վերացնելուց։ Նա նաև հրաժարվել է ընդունել դիտորդի գրավոր դիտարկումը, ինչը տեսանկարահանվել է ՔՀԻ դիտորդի և լրագրողի կոմից։

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը փաստի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։

Մեկ այլ արտառոց դեպք է գրանցվել Աշոցքի 33/19 ընտրատեղամասում։ Քվեարկության ողջ ընթացքում ծրարները քվեատուփը գցելուց առաջ կնքվել են սխալ կնիքով։ ԿԸՀ կնքիների փոխարեն օգտագործվել են անհատական կնիքներ։ Այս փաստն արձանագրել և թեժ գծին են հայտնել ՔՀԻ դիտորդները։ 

Աղբյուրը՝ www.hra.am